Վրաստանում առևանգված ռուս զբոսաշրջիկը սպանվել է, երկու մեղադրյալ կալանավորվել են
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում առևանգված ռուս զբոսաշրջիկը սպանվել է, երկու մեղադրյալ կալանավորվել են։ Հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Քննությամբ պարզվել է, որ հունվարի 5-ին նրանք թալանել են Զուգդիդիից Մեստիա մեկնող ամուսնական զույգին, գողացել բջջային հեռախոսները և կրակել տղամարդու վրա։ Հանցագործությունը կոծկելու համար մեղադրյալը վերցրել է նրա դին ու նետել գետը։
Ձերբակալվածները 33 և 39 տարեկան են։ Նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ ազատազրկում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 4-ի գիշերը տեղի բնակիչների և ռուս զբոսաշրջիկների միջև զինված հակամարտություն է տեղի ունեցել, որից հետո անհայտ անձինք զենքի գործադրմամբ առևանգել են ռուս տղամարդուն և նրա ընկերուհուն, որոշ ժամանակ անց կնոջը բաց են թողել, իսկ տղամարդու տեղը մինչ օրս հայտնի չէ:
Հետևեք մեզ՝ այստեղ