«Դպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչն ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի». Արշալույս Հարությունյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը «Deep Parenting» փոդքասթի շրջանակներում պատմել է, որ ունի 3 երեխա:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված.
«3 սերնդի ներկայացուցիչներ են. 25 տարեկան հասուն մարդ, որն ինքնուրույն իր աշխատանքն է գտնում, տղաս, որը բանակում է և ինքնաձևորվորման փուլում է, և փոքր տղաս, որը 12 տարեկան է և ամեն ինչը նոր է իր համար:
Դպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչը միջանցքում բռնացրել, ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի:
Երեխաս այդ ժամանակ 6-րդ դասարանում էր սովորում:
Գիտե՞ք ինչ հրճվանք եմ ապրել ես, որ իմ երեխան լսել է դա ոչ թե ուրիշից ու դեպրեսիայի մեջ ընկել, երակներն է կտրել կամ ամաչել է դպրոց գնալ, այլ իր պատասխանով նա կյանք է սովորեցրել հոգեբանին:
Հասկանում եմ, որ հոգեբանության ուսուցիչը սերիալ նայած կին է, ժամանակը ճիշտ օգտագործելու ու գումար աշխատելու համար էլ երևի դպրոցում է, ու այդ երեխաներին խեղաթյուրում է: Դա հոգեբան չէ, դպրոցի կողքով անցնելու իրավունք անգամ չունի:
Աղջիկս պատասխանել է՝ այո, իհարկե, իմ եղբայրն է, հրաշալի երեխա է, իսկ եթե իմ հայրիկի անձնական կյանքը ձեզ այդքան հետաքրքիր է, նրա մոտ այնքան հետաքրքիր դրվագներ կան, մի օր հարմար առիթ գտեք, ես ձեզ ամեն ինչ կպատմեմ:
6-րդ դասարանի երեխան է դա ասել հոգեբանության ուսուցչին, ու հետո զանգել է ինձ ու պատմել:
Մեր շփումների արդյունքում նա ձևավորել է իր գիտակցությունը, ներդաշնակ է դարձել ինքն իր իրականության հետ, համակերպվել է դրա հետ և դրա մեջ տեսել է լավ կողմեր: