«Չեմ ուզում, որ ինձ ասեն դերասան, Միքայել Պողոսյանի, Դավիթ Հակոբյանի կողքին ես ի՞նչ դերասան». Արտյոմ Կարապետյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ճանաչված լինելը հեշտ է, սիրված լինելը մի քիչ դժվար է, բայց մնալ ճանաչված ու սիրված՝ դա ամենադժվարն է»,- Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Արտյոմ Կարապետյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Երբ ինձ ասում են դերասան, ես երբեմն վատ եմ զգում: Երբ նայում ես ով է դերասանն ու քեզ դնում ես իր կողքը, հասկանում ես, որ դերասան չես: Ասում եմ՝ ի սեր Աստծո, ինձ մի ասեք դերասան:
Մեծ փորձ ունեմ, բայց ես չունեմ դերասանի կրթություն: Դերասանը մասնագիտություն է, որը սովորում են, ձեռք են բերում:
Ես սովորել եմ իմ փորձով ու աշխատանքով: Ես չեմ ուզում, որ ինձ ասեն դերասան, որովհետև ես ճանաչում եմ Միքայել Պողոսյանին, Դավիթ Հակոբյանին, նրանց կողքին ես ի՞նչ դերասան:
Երբ 1-2 բաժակ խմած են լինում, վաստակավոր կամ ժողովրդական էլ են ասում»,- պատմել է Արտյոմ Կարապետյանը:
Նա նաև նշել է, որ կյանքի տարբեր փուլերում շինարարությամբ է զբաղվել և հիմա նունպես զբաղվում է: