«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն չի համաձայնել տեղափոխվել «Յուվենտուս»։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Վերջերս իտալական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց ուրուգվայցու՝ թուրինյան ակումբ տեղափոխվելու պատրաստակամության մասին։ Իսպանիայում այս լուրերը հերքվել են։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա խաղացողը ոչ մի բանի շուրջ համաձայնության չի եկել «Յուվենտուսի» հետ: Այս պահին կենտրոնական պաշտպանը մտածում է միայն այն մասին, թե ինչպես կարող է արագ մարզավիճակ ձեռք բերլ ծանր վնասվածքից հետո։
Նշենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Բարբաստրոյի» դեմ վերջերս կայացած խաղը (4:0) Ռոնալդ Արաուխոյի համար առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո:
Հետևեք մեզ՝ այստեղ