«Դպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչն ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի». Արշալույս Հարությունյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը «Deep Parenting» փոդքասթի շրջանակներում պատմել է, որ ունի 3 երեխա: Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը երեք երեխայի հայր է, ըստ որում՝ 25, 20 և 12 տարեկան, ըստ որում՝ երկու ամուսնություններից։ Նրան, ինձ համար այդպես էլ գաղտնիք մնացած ձևերով, հաջողվել է հաշտ ու առողջ պահել բոլորի հարաբերություններն այնպես, որ երեխաները չտուժեն, ունենան սերտ կապ ու մեծ սեր միմյանց նկատմամբ։ Հետաքրքիր դրվագում քննարկել ենք՝ ինչու ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չարժի երեխաներին թատերական խմբակներ տալ, և առանձնապես «հալվեցի», երբ Արշալույսը պատմեց իր առաջին երեխայի առաջին ճիչի ազդեցությունը իր ողջ կյանքի վրա։ Շատ այլ հավես կտորներ կան, բաց չթողնեք ոչ մի րոպե, ընտիր զրույց է ստացվել։
Հետևեք մեզ՝ այստեղ