Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավապահները հայտնաբերել են հունվարի 6-ին Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Թերեզա Գրիգորյանին և նրան դեպքի վայրում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր հիվանդանոց։
Դեպքի փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ:
Պարզվել է, որ Թ․ Գրիգորյանին վրաերթի է ենթարկել Երևանում հաշվառված 72-ամյա Դանիել Գալիմյանը, ով հունվարի 7-ին հայտնաբերվել է Երևանի Նոր Արեշ թաղամասում իր կողմից վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, որով էլ վրաերթի է ենթարկվել Գրիգորյանը։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ