Գորիսում պահեստից գողությունը կանխվել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 7-ին Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք գործել Արցախի խճուղում գտնվող ընկերություններից մեկի պահեստ: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Դեպքի վայր մեկնած ծառայողները հայտնաբերել են դիմակավորված անձի, որը մետաղյա ձողով փորձում էր բացել պահեստի դուռը:
Անձը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գորիսի բաժին։ 23-ամյա երիտասարդն իրավապահներին խոստովանել է, որ ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ցանկացել է գողություն կատարել: Հանցագործության գործիք մետաղյա ձողը, երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հետևեք մեզ՝ այստեղ