Սրբուհի Գալյանը ՔԿԾ վարչակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին:
Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը շնորհավորել է Ծովինար Թադևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանին՝ բարձր գնահատելով նրա աշխատանքային գործունեությունը:
Նախարարն ընդգծել է, որ իրականացված բազմաթիվ աշխատանքների շարունակականությունը կապահովի նորանշանակ պետը: Ծովինար Թադևոսյանը, երախտագիտություն հայտնելով ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար, շեշտել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը համակարգի զարգացման, մարտահրավերների դիմակայության հարցերում:
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կենսագրությունը
Ծնվել է 1991թ․, հունիսի 21-ին:
Աշխատանքային գործունեություն
2025թ.-ի հունվարի 8-ին նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ:
2020-2025թթ. եղել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ:
2015-2020թթ. եղել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետ:
Կրթություն
2012-2014թթ. ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ու իրավագիտության ֆակուլտետների կողմից իրականացված «Կրիմինոլոգիա» մագիստրոսական ծրագիրը, ունի հոգեբան-կրիմինոլոգի որակավորում:
2008-2012թթ. սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում:
Գիտակրթական և հասարակական գործունեություն
2014-2015թթ. «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության «Ընտանեկան բռնության հիմնահարցերով ոստիկանության կարողությունների զարգացում» ծրագրի հոգեբան-կրիմինոլոգ:
2019-2020թթ. Կայուն զարգացման հայկական հիմնադրամ «Հատուկ 1 կրթահամալիրի վերափոխումը ռեսուրս կենտրոնի» ծրագրի դասընթացավար-վերապատրաստող:
2022-2023թթ. Դասավանդել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Գիտական երեք հոդվածների հեղինակ է:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 8-ի որոշմամբ՝ Ծովինար Թադևոսյանը նշանակվել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։
Հետևեք մեզ՝ այստեղ