Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2025թ․-ի հունվարի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է վճիռ «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խախտել են  դիմումատուի որդու՝ Հ․ Մովսիսյանի կյանքի իրավունքի պաշտպանության և արդյունավետ քննության իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԱՎ գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է. «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) Հ.Մովսիսյանի ողբերգական մահվան դեպքին։

2012թ․-ին, երբ Հ.Մովսիսյանը գտնվում էր   ժամկետային զինծառայության մեջ, վերջինիս մոտ ախտորոշվել էր օրգանական հոգեբուժական խանգարում։ Զինծառայության ընթացքում Հ․Մովսիսյանը ինքնասպանության փորձ էր կատարել։ Չնայած հոգեկան առողջության խնդիրներին՝ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու նպատակով ինքնախեղման մեղադրանքով։ Վերջինիս տեղափոխել էին ԼՂՀ Շուշիի մեկուսարան, որտեղ ավելի ուշ հայտնաբերել էին սավանից կախված։ Պաշտոնական հետաքննությունը եզրակացրել էր, որ Հ․Մովսիսյանի մահը ինքնասպանություն էր։ Մայրը՝ Հ․ Պետրոսյանը, պնդում էր, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը և չեն իրականացրել նրա մահվան մանրակրկիտ և անաչառ հետաքննություն։

Թե՛ ներպետական ատյաններում, թե՛ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հ․ Մովսիսյանի իրավահաջորդի՝ Հ․ Պետրոսյանի շահերը պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հանձինս կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի և կազմակերպության նախկին փաստաբան Արայիկ Զալյանի։

ՄԻԵԴ-ի եզրակացությունը՝

2-րդ հոդվածի խախտում (Կյանքի իրավունք).

Դատարանը հայտնաբերել է ՄԻԵԴ կոնվենցիայի 2-րդ հոդվածի և՛ նյութական, և՛ դատավարական խախտումներ։ Մասնավորապես, եզրակացրել, որ.

ՀՀ իշխանությունները չեն կարողացել համոզիչ բացատրություն տալ պետության անմիջական հսկողության ներքո գտնվող մեկուսարակում Մովսիսյանի մահվան փաստին, հաշվի չի առնվել Հ․Մովսիսյանի խոցելիությունը՝ պայմանավորված հոգեկան առողջության խնդիրներով, և նախկինում իրականացրած ինքնասպանության փորձը։

Նրա մահվան հանգամանքների հետաքննությունը եղել է անբավարար և ոչ համարժեք։ Անհրաժեշտ ջանքեր չի ցուցադրվել մահվան իրական հանգամանքները պարզելու և որևէ համակարգային կամ անհատական պատասխանատվություն բացահայտելու համար:

13-րդ հոդվածի խախտում (Արդյունավետ պաշտպանության իրավունք).

Դատարանը որոշել է , որ դիմումատուին մերժվել է պետության գործողությունները կամ անգործությունը վիճարկելու արդյունավետ միջոցը: ՄԻԵԴ-ը  նշել է.

Ընթացակարգային խոչընդոտները թույլ չեն տվել Հ․Պետրոսյանին ամբողջովին մասնակցել քննությանը։ Մեջբերում ենք․

– Դիմումատուն բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել գործի նյութերին ծանոթանալու, հետաքննությանը մասնակցելու և արդարություն գտնելու հարցում: Այս խոչընդոտները, որոնք գումարվել են հետաքննության թափանցիկության և համապարփակ ուսումնասիրության պակասին, ստիպել են նրան 2015 թվականին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ներքին օրենսդրությամբ նախատեսված միջոցները բավարար չէին ինստիտուցիոնալ պատասխանատվություն սահմանելու և նրա որդու կյանքի իրավունքի խախտումը փոխհատուցելու համար։

ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Հ․Պետրոսյանին վճարել 50․000 Եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

ՄԻԵԴ  ընդգծում է ՀՀ-ի հիմնարար պարտավորությունը՝ պաշտպանելու կալանքի տակ գտնվող անձանց, հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները: Դատարանը ընդգծում է նաև պետության կողմից վերահսկվող հաստատություններում մահացությունների դեպքերի արդյունավետ, թափանցիկ և անաչառ հետաքննությունների անցկացման կարևորությունը:

Ավելի լայն համակարգային խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի կողմից զոհերի ընտանիքների համար մատչելի և արդյունավետ միջոցներ ապահովելու և ապագայում նմանատիպ ողբերգությունները կանխելու համար վերահսկողության մեխանիզմներն ուժեղացնելու անհրաժեշտությունը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами