Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը ոչ միայն չի երևում, այլև նոր թափ է առնում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զապորոժիեյում սգո օր է հայտարարվել այն բանից հետո, երբ Ռուսաստանն անցած գիշեր հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավ-արևելքին։
«Դա սովորական պատերազմական գիշեր չէր, դա նման էր դժոխքի, որը պատերազմի մեկնարկից այս կողմ դեռ չէինք տեսել»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Զապորոժիեյի մարզի բնակիչ Նիկիտա Շևչենկոն։
ԶՈՒ պահեստազորի սպայի խոսքով՝ ավիահարվածներն այնքան ուժեղ են եղել ու անդադար, որ իրենք անգամ մեկ րոպեով չեն կարողացել դուրս գալ ապաստարաններից։
«Օդային ռումբերը հիմնականում պայթել են քաղաքացիական օբյեկտների ու ճանապարհների վրա։ Հարյուրավոր վիրավորներից բացի՝ մոտ 2 տասնյակ զոհ ունենք քաղաքացիական բնակչության շրջանում, կան նաև անհետ կորածներ։ Ռմբակոծությունից հետո ամբողջ քաղաքը հայտնվել է ծխի մեջ։ Փրկարարական խմբերին միայն այսօր առավոտյան է հաջողվել մեկուսացնել քաղաքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհը»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ արդեն հոգնել են ռուս-ուկրաինական հակամարտությունից։
Մասշտաբային ավիահարվածներից բնակելի շենքեր են հողին հավասարեցվել, մարդկանց մեծ մասը մահացել է փողոցներում ու երթուղայիններում։
«Քաղաքի կենտրոնում վնասվել են բազմահարկ տներ, ուսումնական հաստատություններ, մեքենաներ, ավտոտնակներ, արտադրամասեր։ Արտակարգ իրավիճակ է։ Սա խոսում է այն մասին, որ պատերազմի ավարտը ոչ միայն չի երևում, այլև այն նոր թափ է առնում»,-ընդգծեց Շևչենկոն։
Հետևեք մեզ՝ այստեղ