Ինչպես ապրել մինչեւ 100 տարեկան․ գիտնականները պարզել են
ЛАЙФԳիտնականները պարզել են, թե որ գործոններն են նպաստում, որպեսզի մարդ մինչեւ 100 տարեկանն ապրի։ Իհարկե, մեծ դեր ունեն ժառանգականությունն ու առողջ ապրելակերպը։ Սակայն գիտնականները պարզել են, որ երկար ապրելու համար շատ կարեւոր են վաղ մանկության իրադարձությունները։ Չիկագոյի համալսարանի գիտնականներն ասում են, որ հարստությունն ու կրթությունը ոչ մի կապ չունեն երկար ապրելու հետ։
Մայրիկներ, թողեք աշխատանքը
Պարզվել է, այս հարցում անչափ կարեւոր են մոր տարիքը երեխայի ծնվելիս, տեղը, որտեղ նա մեծացել է եւ ծնված ամսաթիվը։ Պարզվում է, որ եթե ծննդաբերելիս մայրը մինչեւ 25 տարեկան է եղել, մինչեւ 100 տարեկան ապրելու շանսերը կրկնակի մեծանում են։ Այսօր կանայք տուրք են տալիս կարիերային՝ երեխա ունենալը թողնելով 30 տարեկանից հետո։ Գիտնականները խորհուրդ են տալիս թողնել գործն ու շուտ երեխա ունենալ։
Ուղիղ ամառանոց
Երկրորդը՝ պարզվում է, որ նրանք, ովքեր գյուղում են մեծանում, ավելի երկար են ապրում, քան մյուսները, ընդ որում՝ գյուղում ծնվածների՝ մինչեւ 100 տարեկան ապրելու շանսը մեծանում է 70 տոկոսով։ Ամիս, դու հզոր ես:
Եվ վերջապես, գիտնականները պնդում են, որ մարդու երկարակեցության վրա ազդում է ամիսը, երբ ծնվել է։ Օրինակ, մայիսին ծնվածները շատ ավելի երկար են ապրում, քան օգոստոսին ծնվածները։ Ամենաերկարակյացը մայիսին ծնված մարդիկ են։



