ԱԺ պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 26-31-ը ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ: Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը:
Պատվիրակությունը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը, Հայկ Մամիջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմիրյանը: