Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանի բնակիչները հոգնել են թանկարժեք հյուրանոցներում հանգստացող Ուկրաինայի քաղաքացիների պահվածքից։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
«Լեհ հասարակությունում հոգնածություն կա, և դա բնական է, հատկապես, երբ մարդիկ այստեղ տեսնում են երիտասարդ ուկրաինացիներին, ովքեր վարում են նորագույն մեքենաներ կամ հանգստանում հինգ աստղանի հյուրանոցներում», - ասել է նա Financial Times-ին:
Լրատվամիջոցը հավելել է նաև, որ Կիևի և Վարշավայի միջև տարաձայնությունների ևս մեկ պատճառ է մնում Ուկրաինայի իշխանությունների մշտական պահանջը՝ ավելացնել զենքի մատակարարումները։ Կոսինյակ-Կամիշն Ուկրաինայի ղեկավարությանը կոչ է արել հաշվի առնել, որ Լեհաստանը չի կարող իր ամբողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային։
«Մի կողմից, ես հասկանում եմ Զելենսկիին, քանի որ նրա դերը մշտապես ավելի շատ օգնություն պահանջելն է։ Բայց ես նաև կարծում եմ, որ և՛ նա, և՛ Ուկրաինան պետք է հիշեն, որ երբ ուրիշները միայն սաղավարտներ էին ուղարկում, մենք արդեն տանկեր էինք ուղարկում», - նշել է նա։