Յուրա Մովսիսյան գոհ է, որ Սպարտակը նոր հարձակվող է ձեռք բերել
СПОРТՀայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը առայժմ ամբողջովին չի ապաքինվել մայիսին ստացած վնասվածքից եւ այժմ մարզվում է անհատական գրաֆիկով:
«Սպարտակը» Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք է անցակցնում: Ռուսական ակումբն այսօր պաշտոնապես հայտարարել է «Բրագայի» 24-ամյա հարձակվող Զե Լուիշին ձեռք բերելու մասին:
Մովսիսյանը մեկնաբանել է Զե Լուիշի տրանսֆերը.
«Շատ լավ է, որ «Սպարտակը» ձեռք է բերել Զե Լուիշին: Լավ է ոչ միայն ինձ, այլեւ բոլորի համար: Ցանկացած ուժեղ թիմում պետք է լինի երկու-երեք լավ հարձակվող: Չէ որ ես կամ մեկ այլ հարձակվող կարող է վնասվածք ստանալ: Մի մոռացեք, որ երբ ես տեղափոխվեցի «Սպարտակ», թիմում հինգ հարձակվող կար, եւ ,ամեն դեպքում, խաղում էի: Այնպես որ, ես մրցակցությունից չեմ վախենում»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



