Ֆլիկ․ Շատ ուրախ եմ «Բարսելոնայում» առաջին տիտղոսիս կապակցությամբ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է իր առաջին տիտղոսը կատալոնական ակումբում։ Սաուդյան Արաբիայում անցկացված Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» 5:2 հաշվով պարտության է մատնել չեմպիոն «Ռեալին»։
«Շատ ուրախ եմ «Բարսելոնայում» առաջին տիտղոսիս կապակցությամբ։ Մենք հրաշալի աշխատանք կատարեցինք։ Մենք իսկապես խաղում ենք մեծ թիմի նման։ Չենք նայում հետ, ապրում ենք ներկա պահով։ Մենք ունենք հրաշալի թիմը, որը միասնական է։ Տղաները բոլորով պաշտպանվում եւ գրոհում։
«Ռեալի» դեմ խաղում հնարավոր է առաջինը գոլ բաց թողնել, բայց դա ոչինչ չի նշանակում, խնդիր չէ։ Գլխավորը հանգստություն պահպանելն է եւ շարունակել ցուցադրել նույն խաղը։ Մենք կարողացան դա անել, ինչը հրաշալի է»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
«Բարսելոնան» 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։ «Ռեալը» 13 անգամ է նվաճել այս տիտղոսը։
Հետևեք մեզ՝ այստեղ