Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀԷՑ-ի լայնածավալ ծրագրերը․ հին ցանցերից դեպի նոր տեխնոլոգիաներ (ֆոտո)

ЭКОНОМИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իրականացնում է բաշխիչ ցանցի վերազինմանն ու վերակառուցմանն ուղղվածներդրումային ծրագրերը: 2016-2024 թթ. ընկերությունն արդիականացրել և շարունակում է վերազինել էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները՝ ներդնելով ավելի քան 270 մլրդ դրամ: 2024թ.-ի ընթացքում ներդրումները կազմել են ավելի քան 40 մլրդ դրամ, 2025թ.-ին կկազմեն ավելի քան 47 մլրդ դրամ:

18.jpg (98 KB)

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝

- հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը և մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված ներդրումներ,

- թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տևողության և հաճախության կրճատմանն ուղղված ներդրումներ,

- նոր սպառողների միացմանը և բաշխիչ ցանցի զարգացման նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումներ,

- էլեկտրաէներգիայի ավտոմատավցած հաշվառման ու վերահսկման համակարգի ներդրումներ և այլ ուղղություններ

4.jpg (136 KB)

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում վերջերս մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Տարիներ շարունակ խնդիրներ ստեղծող հին, սարդոստայն հիշեցնող և հաճախ վտանգավոր հաղորդալարերը, ինչպես նաև հենասյուները փոխարինվում են նոր, ժամանակակից համակարգերով՝ ինչը զգալիորեն բարձրացրել է անվտանգության մակարդակը։

2.jpg (80 KB)

Ջրվեժի բնակիչ Արայիկ Մարգարյանը, խոսելով կատարված փոփոխությունների մասին, նշում է. «Մինչև հիմա հին՝ սովետի ժամանակ անցկացված լարեր էին, մի փոքր քամի էր լինում՝ միանգամից հոսանքն անջատվում էր։ Լարերը փոխելուց հետո շատ լավ ա։ Աստծուն փառք, գոհ ենք»։

5.jpg (98 KB)

Հանգիստ շունչ է քաշում նաև Ջրվեժ համայնքի ղեկավարի օգնական Անահիտ Մարգարյանը։ «Շատ հաճախ էին վթարներ լինում։ Եղել են դեպքեր, երբ բնակչության շրջանում դժգոհություններ էին առաջանում, քանի որ սառնարաններն ու հեռուստացույցներն էին փչանում։ Այդ ժամանակ մարդիկ անմիջապես գալիս էին համայնքապետարան բողոքելու», - նշում է համայնքի ղեկավարի օգնականը։Ջրվեժում ծնված ու ու մոտ վեց տասնամյակ այս համայնքում ապրող Անահիտ Մարգարյանն ասում է, որ վերջին 50 տարիների ընթացքում այսպիսի լայնածավալ ներդրում համայնքում չի եղել։ Միայն մասնակի նորոգումներ են կատարվել, ինչը ժամանակավոր լուծում էր։«Վերջապես աշխատանքները կավարտվեն, և մենք կունենանք կայուն հոսանք։ Ամեն մի քամուց, անձրևից կամ ձյունից վթարներ չեն լինի», - ասում է մեր զրուցակիցը։

1.jpg (159 KB)

Աբովյան էլեկտրացանցի գլխավոր ճարտարագետ Ստեփան Խանզադյանը, ներկայացնելով ընթացիկ աշխատանքները, ասում է.«Ջրվեժ համայնքում 0.4 կիլովոլտ ցանցն ամբողջությամբ փոխարինել ենք նորով։ Այժմ կատարում ենք բնակիչների ներմիացումը նոր ցանցին։ Անվտանգության նկատառումներով փոխարինվում են նաև 10 կիլովոլտ ցանցի օդային գծերը»։

6.jpg (110 KB)

ՀԷՑ-ը մեծածավալ աշխատանքներ է իրականացվում նաև Արմավիրի, Արարատի և այլ մարզերում։ Արմավիրի էլեկտրացանցի գլխավոր ճարտարագետ Վազգեն Թադևոսյանի խոսքով՝ այժմ հիմնանորգում են Վարդանաշեն և Երասխահուն գյուղերը սնուցող գիծը։ Փոխարինում են այրված, քայքայված, ոչ ստանդարտ հենասյուներն ու հաղորդալարերը՝ ինչը նպաստում է հուսալիության բարձրացմանը և անջատումների նվազեցմանը։ Այս հատվածում կապիտալ ներդրումներ կատարվել են մոտ 15 տարի առաջ։

New Picture.jpg (24 KB)

Մինչև այս լայնածավալ աշխատանքներ են կատարվել Արմավիրի մարզի Նորապատ համայնքում։ Կհիմնանորոգվեն նաև Արմավիր քաղաքի մի հատվածի էլեկտրալարերն ու հենասյուները։ Ընթացքում է Եղեգնուտ գյուղի 10 կիլովոլտ օդային գծի վերանորոգումը։ Դրանից հետո պլանավորված է հիմնանորգել Մարգարա, Զարթոնք և մի քանի այլ գյուղերի ցանցը։ Վազգեն Թադևոսյանը նշում է՝ աշխատանքները շարունակական են ու անընդհատ։

16.jpg (139 KB)

Աշխատանքն ակտիվ փուլում է նաև Արարատի մարզում։ Այստեղ նոր գծեր են անցկացվում Վեդի քաղաքի համար։ Ընթացքում խոչընդոտներ էին առաջացնում սեփականաշնորհված հողատարածքներով անցնող օդային գծերը։ Նախկինում շատ վայրերում վնասված հատվածին մոտենալն անհնար էր, իսկ մաշված համակարգում հաճախակի էին խնդիրներ լինում։

17.jpg (94 KB)

«Վեդի քաղաքը սպասարկելու համար հիմա նոր ճանապարհով նոր գիծ ենք անցկացնում։ Այլևս նման խնդիրներ չեն լինի՝ անխափան մատակարարումը կապահովվի։ Բացի այդ, մենք նաև նախաձեռնել ենք Վանաշեն ենթակայանից Այգեվան 10 կմ ուղղության հիմնանորոգումը, որը սնում է Այգեվան գյուղն ու Ավշար գյուղը։ Վերակառուցելու շատ այլ գծեր էլ կան։ Մի ուղղությունը վերջացնելուց անմիջապես հետո անցնում է մյուս ուղղությունների հիմնանորգմանը»,– նշում է Արարատ էլեկտրացանցի գլխավոր ինժեները։ Այս մարզում հսկայածավալ աշխատանք է կատարվել նաև 2023 և 24 թվականներին՝ 18 կմ գիծ է կառուցվել Երասխում և Սևակավան գյուղում։

19.jpg (111 KB)

ՀէՑ–ը մեծ ներդրումներ կանի նաև առաջիկա տարիներին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության 2024–ից 2034 թվականների ներդրումային ծրագիրը, որի արժեքն ավելի քան 305 մլրդ դրամ է: Այս գումարն ուղղվելու է ցանցերի վերազինմանն ու արդիականացմանը, ցանցին նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի և սմարթ հաշվիչների ներդրմանը:

22.jpg (44 KB)

Ներդրումներն իրենց հետ բերում են ոչ միայն էլեկտրամատակարարման հուսալիություն, այլև նպաստում են բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։

9.jpg (80 KB)

12.jpg (118 KB)

23.jpg (114 KB)

11.jpg (91 KB)

10.jpg (103 KB)

15.jpg (84 KB)

16.jpg (139 KB)

 Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества