Բայկալ լճի առեղծվածային երևույթները (լուսանկարներ)
ЛАЙФՌուսաստանի Դաշնության տարածքում գտնվող Բայկալ լիճը բացառիկ է մի քանի առումներով: Այն համարվում է աշխարհում ամենամեծ քաղցրահամ լիճը, որը պարունակում է աշխարհի բոլոր քաղցրահամ ջրերի 20 տոկոսը: Բացի այդ, լճի ջուրն այնքան մաքուր ու ջինջ է, որ հեշտությամբ կարելի է տեսնել, թե ինչեր կան Բայկալի մեջ` մինչև 50 մ խորության վրա:
Սակայն լճի հետ կապված կան մի շարք առեղծվածային երևույթներ, որոնք տրամաբանության սահմաններից դուրս են: Ստորև fishki.net կայքը ներկայացնում է դրանցից մի քանիսը.
1. Սառցե կոներ
Հայտնի է, որ ձմռան ամիսներին Բայկալի մակերևույթը ծածկվում է արտասովոր ձև ունեցող սառցե շերտով: Դրանց թվում առավել հետաքրքրական են սառցե կոները, որոնց երկարությունը կարող է հասնել 6 մ-ի:

2. Բայկալյան տեսիլքներ
Այս երևույթի առաջացման դեպքում հորիզոնի վրա կարելի է նշմարել օբյեկտներ, որոնք իրականում գտնվում են 40 կմ հեռավորության վրա: Այս տեսիլքները լճի վրա հայտնվում են ինչպես տաք, այնպես էլ ցուրտ ժամանակ:

3. Սատանայի ջրապտույտ
Այս ջրապտույտն առաջանում է Բայկալի խորը հատվածում` տարին 1-2 անգամ: Հետաքրքրական է, որ հսկայական ջրապտույտն առաջանում է հանկարծակի: Տեղացիները կարծում են, որ այդպիսով բացվում են դժոխքի դռներն ու մեղսավորներին տանում այն աշխարհ:

4. Բայկալյան եռանկյուն
Լճի վրա կա մի տարածք, որտեղ տեխնիկական բոլոր սարքերը սկսում են չաշխատել: Բացի այդ, այդ վայրում հաճախ նկատվում են տարօրինակ երևույթներ փայլուն գնդերի, շրջանակների ու կտրուկ փոփոխվող եղանակի տեսքով: Շատերը, ովքեր եղել են այդտեղ, պատմել են ժամանակի և տարածության մեջ կորելու զգացողության մասին:

5.Հսկայական օղակներ` սառույցի վրա
Այս օղակների տրամագիծը հասնում է մի քանի կիլոմետրի: Հետաքրքրական է, որ դրանք ժամանակ առ ժամանակ են առաջանում սառցե շերտի վրա և տեսանելի են միայն երկնքից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օղակները հայտնվել են 2003, 2005, 2008, 2009 թթ. և ամեն անգամ՝ նոր վայրում:




