30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։05-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արման Պարսամյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել բնակելի տան և պատի արանքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Պարսամյանը տեղափոխվել է նախ «Վանաձոր» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ