Երևանում քաղաքացու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, ոստիկանները պարզել են նրա գտնվելու վայրն ու ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել նրան ու տեղափոխել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է «մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտներով։
Հայտնաբերվել են մի քանի հատ պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ, որոնցում առկա է եղել «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։ Հայտնաբերվել է նաև այլ տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված՝ ընդհանուր 12․17 գրամ քաշով։
Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Յուրի Ու․-ի հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Յուրի Ու․-ն իր շրջապատում հայտնի է «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ. նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված։
Հետևեք մեզ՝ այստեղ