Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու՝ համատեղ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար, ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համապատասխան աշխատանքը»։ Այս մասին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողությանը հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը:
«Կարճ ժամանակհատվածում հսկայական և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել՝ հրաշալի գործընկերային հարաբերությունների ներքո: Այսպիսով, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարողանում ենք արձանագրել նշանակալի անկյունաքարային ձեռքբերում՝ ստեղծում ենք ռազմավարական գործընկերույթան հանձնաժողով»,-անդրադառնալով ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Բլինքենի խոսքով՝ այդ հանձնաժողովը մի շարք կարևոր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու շրջանակ է հաղորդում՝ պաշտապանական և անվտանգության, տնտեսական, ժողովրդավարության և արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների ոլորտներում:
Խոսելով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ Էնթոնի Բլինքենն ասել է.
«Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:
Հետևեք մեզ՝ այստեղ