Արտահերթ ընտրությունները Հայաստանում կլինեն մինչեւ հունիս ամիսը. Աղազարյան
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես համոզված եմ, որ արտահերթ ընտրություններ կլինեն Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Հիմքերի մասին չեմ ասի, կասեմ այն ժամանակ, երբ որ արտահերթ ընտրություններ հայտարարվեն, և մենք ներկայանանք ժողովրդին մեր նախընտրական ծրագրով»,-ասաց նա:
Խոսելով արտահերթ ընտրությունների ժամկետների մասին, Աղազարյանն ասաց. «Աշնանը չի կարող լինել, որովհետեւ արտահերթ ընտրություններ չեն կարող լինել այն ժամանակահատվածում, երբ Ազգային ժողովին մնացել է մեկ տարի: Այսինքն պետք է լինի մինչեւ հունիս ամիսը:
Ո՞նց են տեղի ունենում արտահերթ ընտրությունները, վարչապետը հրաժարական է տալիս, երկու շաբաթ վարչապետը չի ընտրվում և արդեն օրենքի ուժով գնում ենք արտահերթ ընտրությունների: Հետևաբար, մոտավորապես, եթե հաշվենք հուլիսից այս կողմ երկու ամիս, ընկնում է մարտի կեսերին:
Եթե ես ասում եմ, որ պիտի իշխանությունը կգնա արտահերթի, ի նկատի ունեմ, որ իշխանությանը դա ձեռնտու է։ Ես չեմ ասում, որ ընդդիմադիր ուժերը պիտի պարտադրեն արտահերթ տնտեսություններ, ոչ»,- ընդգծեց նա:
Հետևեք մեզ՝ այստեղ