«Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում
АНАЛИТИКА«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող նիստում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ անտառահատումների թեմայի շուրջ քաշքշուկ էր եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և ԱԺ պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի միջև, առաջիկայում նոր զարգացումներ է ունենալու։
Սարգսյանը Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանին, նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին էր մեղադրել կոռուպցիայի մեջ, Փաշինյանի ներկայությամբ, միջադեպ սադրել։ ՔՊ-ում դեպքը փորձել են կոծկել, բայց աղմուկից հետո Փաշինյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացրել, պարզել, որ Հայկ Սարգսյանը սեփական բիզնես շահերն ունի։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նա փորձել է ներգրավվել փայտահատումների գործում, ինքն էլ իր բաժինը ստանալ, սակայն կտրուկ մերժում է ստացել թե՛ նախարարից, թե՛ մարզպետից, որոնք արդեն արդյունաբերական հիմքերի վրա են դրել ապօրինի ծառահատումները, և թույլ չեն տալիս այլոց մուտքն իրենց «բոստան»։
Պարզվում է՝ Փաշինյանը լավ տեղյակ է Տավուշում կատարվողից, ու Հայկ Սարգսյանի ակտիվությունն այդ ուղղությամբ, նրան բոլորովին դուր չի եկել։ Ուստի հանձնարարել է պարզել, թե ինչ հետաքրքրություններ ունի «Շիշ բռնողը», որ քիթը մտցնում է իր մարզ։ Իսկ ՔՊ-ում լուրեր են շրջանառվում, որ Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը փորձում են առանձնանալ «Քաղպայմանագրից», իրենց դիրքավորում են որպես ընդդիմություն, չեն շփվում գործընկերների հետ, քննադատում են իշխանության գործողությունները։
Ալլա Բաբայան