Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում տնտեսական ակտիվության անկումը. Փորձագիտական մեկնաբանություն

ЭКОНОМИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

7,4 տոկոս տնտեսական ակտիվությունը լավ արդյունք է թվում, բայց պետք է նայել դինամիկան, որը ցույց է տալիս, թե ուր է գնում երկրի տնտեսությունը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«2024 թվականը մենք սկսել ենք ակտիվության երկնիշ աճով, մինչդեռ 11 ամսվա վերջում այդ ցուցանիշը նվազել է մինչև 7,4 տոկոս։ Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը:

2022 թվականից հետո մենք նկատեցինք դրսից ներհոսք՝ դրամական միջոցներով Հայաստան ժամանած այցելուների թվի աճի, ֆիզիկական անձանց ֆինանսական հոսքի, ինչպես նաև վերաարտահանման տեսքով։ 2023 թվականին առաջին երկու գործոնները սկսեցին կորցնել իրենց ազդեցությունը, իսկ 2024 թվականին տրանսֆերտների և այցելուների ներհոսքը  շարունակեց նվազել և մնաց միայն մեկ արտածին գործոն՝ վերաարտահանումը։

Հունվար-նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 28 մլրդ դոլար, որի 46%-ն ապահովվել է ԵԱՏՄ-ի միջոցով։ Միաժամանակ Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 3 մլրդ դոլար։

Եթե հաշվի առնենք վերաարտահանման տվյալները, ապա պարզ է դառնում, որ Հայաստանի տարածքով Ռուսաստանից ԱՄԷ են հոսել հիմնականում ոսկի ու ադամանդ։ Դրա հետ է կապված արաբական այս երկիր վերջին տարում արտահանման կտրուկ աճը և՝ 11 ամսով 5 մլրդ դոլար արտահանման ցուցանիշը։ Այս վերաարտահանման որոշակի մարժան մնացել է Հայաստանում, ինչը տնտեսական ակտիվության էֆեկտ է ստեղծել»,- հավելեց Արամյանը։

Նա պարզաբանեց, որ ՀՆԱ-ի կառուցվածքում այս վերաարտահանումը դրական ազդեցություն է ունեցել ոչ արտահանելի ոլորտների վրա՝ առևտուր, ծառայություններ և ինչ որ չափով նաև կապիտալ շինարարություն։

«Միևնույն ժամանակ, 2023 թվականից ի վեր արտահանելի ճյուղերը թուլանում են, արդյունաբերության և գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նվազում է ոչ արտահանելի ճյուղերի աճին զուգահեռ:

Պետք է հաշվի առնել, որ սպառման կամ ոչ արտահանելի ճյուղերի վրա հիմնված տնտեսությունը վտանգավոր է, քանի որ այն մեծապես կախված է արտաքին գործոններից և չի մեծացնում տնտեսական ներուժը, հետևաբար Հայաստանում արձանագրված տնտեսական ցուցանիշները պարզապես աղմուկ էին։ Իսկ տնտեսական ակտիվության առաջատարներն այսօր շարունակում են մնալ սպասարկման, առևտրի և կապիտալ շինարարության ոլորտները, որտեղ գործընթացները կապված են Ռուսաստանի տնտեսության հետ։ Հետեւաբար, այս գործոնի նվազումը պետք է հանգեցներ տնտեսական ցուցանիշների նվազմանը։

Ես այս մասին խոսել եմ 2022 թվականին, թե ինչ պետք է արագ անել և ինչ է սպասվում, եթե ձախողենք։ Անգամ այն ժամանակ անհրաժեշտ էր նոր մակարդակի բարձրացնել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համակարգումըկոորդիանցիան։ Երբ երկրում փողի զանգվածը մեծանում է արտաքին աշխարհից հոսող ֆինանսական միջոցների հաշվին, դա հանգեցնում է գնաճային ռիսկերի։ ԿԲ-ն պետք է փորձեր դա վերացնել, իսկ կառավարությունը պետք է աջակցեր Կենտրոնական բանկին ու կանխեր դրամի արժեւորումը, քանի որ սա վնասում է արտահանողներին»,- ընդգծեց նախկին նախարարը։

Նա մանրամասնեց, որ արտահանողների վրա բացասաբար է ազդել նաև մրցունակության բացակայությունը ոչ արտահանելի ճյուղերի հետ աշխատուժի համար պայքարում, որտեղ ավելի ակտիվ աճի պատճառով աշխատավարձերն ավելի բարձր են եղել։

«Բացի այդ, այս իրավիճակում արտահանողների համար խնդիր դարձավ նաև փողի գնի բարձրացումը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման միջոցով։ Միևնույն ժամանակ, կառավարությունը հարկային գործիքների միջոցով պետք է  դուրս հաներ տնտեսությունից ավելցուկ փողերը և հետ ներարկելով տարբեր աջակցության գործիքների միջոցով, պետք է պաշտպաներ արտահանելի ոլորտները»,- ասաց Արամյանը։

Նա կրկնեց, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին գործոններից՝ պայմանավորված Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությամբ, ինչը ժամանակի ընթացքում թուլացրել է հետագա աճի հնարավորությունները։

Նրա կարծիքով, տնտեսական քաղաքականությունը պետք է համապատասխանի կառավարության մակարդակով հայտարարվածին, քանի որ իշխանությունների վարքագծի կտրուկ փոփոխությունը բացասաբար է անդրադառնում ներդրողների տրամադրությունների վրա։

«Ներդրողների և գործարար սուբյեկտների համար կայունության չորս հիմնասյուներ են կարևոր՝ հարկաբյուջետային, գնաճ և ֆինանսական, քաղաքական և անվտանգություն:

Առաջին երկու հենասյուները (հարկաբյուջետային և դրամավարկային), եթե նույնիսկ ապահովված լինեն կարճաժամկետում, սակայն երկարաժամկետում կախված են կառավարության, երկրի ղեկավարության պահվածքից և դիվանագիտությունից, որը երաշխավորում է հաջորդ երկու կարևոր հենասյուների գոյությունը։ Իսկ դրանց բացակայությունը վտանգում է նաև առաջին երկու հենասյուների երկարակեցությունը։

Ներդրողների համար շատ կարևոր է նաև ներքաղաքական իրավիճակը, քանի որ իշխանափոխության ռիսկը նրանց միշտ ստիպում է սպասողական վերաբերմունք ցուցաբերել։ «Ինչ վերաբերում է ներքին տնտեսական քաղաքականությանը, ապա այն պետք է հիմնված լինի թափանցիկության վրա»,- եզրափակեց նախկին նախարարը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества