Հայտնի մարդու կին լինելը հեշտ չէ. Անդրանիկ Հարությունյանի կինը՝ ընտանեկան կյանքի մասին
ЛАЙФLife.panorama.am-ին դերասան Անդրանիկ Հարությունյանի կինը՝ Մերի Հովհաննիսյանը, պատմել է, թե ինչպիսի ամուսին ու հայրիկ է Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկն ու ընտանեկան մանրամասներ հայտնել:
«Անդոյի հետ կյանքն ուրախ է անցնում, առհասարակ մեր ընտանիքում բոլորս էլ փորձում ենք ուրախ ապրել, չէ որ ուրախությունից վնաս չկա: Անդոն լավ մարդ է, ինչն ամենակարեւորն է, բարի է ու օգնող բոլորին»,- ամուսնուն նկարագրելիս՝ նշեց Մերին:
.jpg)
Խոսելով իր ու Անդոյի հարաբերություններից՝ Մերին նկատեց, որ ամուսնության սկզբնական շրջանում շատ է խանդել Անդոյին. «Ինչպես ասում են՝ հայտնի մարդու կին լինելը հեշտ չէ. դա կփաստեն հայտնի մարդկանց կանայք,- ծիծաղելով նկատեց Անրանիկ Հարությունյանի կինն ու շարունակեց,- Սուտ կլինի, եթե ասեմ, որ ես ընդհանրապես չեմ խանդել նրան, ավելին, կարծում եմ, այդպիսի կին չկա, ով չապրի այդ զգացումը: Սկզբնական շրջանում խանդ իսկապես կար, բայց տարիների ընթացքում հասկացա, որ դա մեր կյանքին օգուտ չի բերի, առաջին հերթին առողջության, հետո նաեւ կյանքը գեղեցիկ ապրելու համար, այդուհետ հասկացա, որ չպետք է թողնել, որ նման անհիմն զգացողոթյունները խանգարեն խաղաղ ապրելուն»:
Շարունակությունն այստեղ:



