Ջալալ Հարությունյանը՝ քավության նոխազ
АНАЛИТИКАՍյունիքի մարզի դատարանն այսօր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք։
Դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12-ին, Ֆիզուլիի ուղղությամբ՝ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում, Ցորի զորամասի 20 զինծառայողների մահվան համար, ովքեր սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և սպանվել։ Հարությունյանին 5-ից 10 տարվա ազատազրկում է սպառնում։
Գեներալ-լեյտենանտը դառնալու է քավության հերթական նոխազը ՀՀ գործող իշխանությունների համար։ Նիկոլ Փաշինյանի թիմը 44-օրյա պատերազմից հետո ամեն բան արել և անում է՝ պարտության մեղքը բացառապես զինվորականության վրա բարդելու համար։ Առաջիկայում, երբ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ի վերջո բարեհաճի հրապարակել քննիչ հանձնաժողովի զեկույցը, բարձրաստիճան նախկին, նույնիսկ՝ գործող զինվորականների դեմ քրեական գործերի տարափ է սպասվում։ Մեր տեղեկություններով, դատախազների և քննիչների մի փոքր խումբ աշխատում է փաստաթղթերի նախապատրաստման ուղղությամբ։ Հատկապես արտահերթ ընտրությունների հավանականության պայմաններում Փաշինյանին կրկին հարկավոր է լինելու քավության նոխազների նոր բազմություն։
Անահիտ Հունանյան