Տաք ջուրն ու խմորիչը խառնում ենք իրար։ Ավելացնում ենք շաքարավազը, լավ խառնում և 5 րոպե հանգիստ թողնում։
Լցնում ենք մաղած ալյուրը, աղն ու մեղրը և խմոր ենք հունցում։
Խմորը 2-3 րոպե ձեռքերով հունցում ենք (եթե խմորը ձեռքերին է կպչում, ուրեմն պետք է մի քիչ ալյուր ավելացնենք)։ Խմորը դնում ենք բուսայուղով պատված ամանի մեջ։ Այնուհետև սննդային փաթեթով ծածկում ենք և 1 ժամով դնում տաք տեղ։
Ջեռոցը տաքացնում ենք մինչև 200 աստիճան։ Խմորի 1/4-ը թողնում ենք եզրերը ձևավորելու համար։ Մնացած խմորը բաժանում ենք 5 հավասար մասերի և յուրաքանչյուրը բարակ շերտով գրտնակում։ Ձևամանի չափով շերտերը կլոր կտրում ենք։ Տապակը պատում ենք բուսայուղով (կամ յուղաթուղթ ենք դնում) և կլոր շերտը տեղափոխում տապակի մեջ։
Յուրաքանչյուր շերտը մոտ 3-5 րոպե թխում ենք։ Հանում ենք ջեռոցից և թողնում ենք սառչի։
Մնացած խմորը ուղղանկյունաձև գրտնակում ենք։ Կախված ձևամանի չափից, խմորը 2 մասի ենք կիսում։ Ձևամանը պատում ենք բուսայուղով (կարող ենք լրացուցիչ յուղաթուղթ դնել)։ Խմորով ծածկում ենք ձևամանի եզրերը, իսկ մնացած մասերը կտրում ենք։ Ձևամանի մեջ ենք դնում առաջին շերտը
Վրան 1-1,5 ճ/գդ լոլիկի մածուկ ենք քսում։ Այնուհետև սալյամի ենք դնում և վրան պանիր շաղ տալիս։ Այդպես հերթով բոլոր շերտերը շարում ենք` մինչև ձևամանը լցվի։ Վերջին շերտը նույնպես պատում ենք լոլիկի մածուկով, սալյամի շարում, և վրան քերած պանիր լցնում։
Խմորի եզրերը ոլորում ենք: Եփում ենք 200 աստիճանում 25-40 րոպե ` մինչև ոսկեգույն դառնա։
Պատրաստի պիցցան թողնում ենք սառչի, այնուհետև հանում ենք ձևամանից, կտրատում և մատուցում: