Օրվա բաղադրատոմս . Կուլեբյակա
ЛАЙФԲաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1կգ
- հավի ֆիլե - 200գր(խաշած)
- սունկ շամպինիոն - 200գր
- բրինձ - 200գր
- ձու - 6 հատ(խաշած)+ 1 դեղնուց
- սոխ - 1 հատ
- ձիթայուղ - 100գր
- նրբաբլիթ - 15 հատ(պատրաստի)
- սոուս բեշամել - 200մլ
Պատրաստման եղանակ
- Կտրատում ենք սոխն ու սունկը և տապակում ձիթայուղի մեջ:
Խաշում ենք բրինձը և թողնում, որ սառչի: - Բզկտում ենք խաշած հավի միսը և խառնում սոուս բեշամելի հետ:

- Պատրաստի խմորը բաժանում ենք երկու մասի՝ մեծ և փոքր: Մեծ մասը դնում ենք ձևամանի մեջ, ապա վրան դնում ենք 2-3 նրբաբլիթ, վրան լցնում խաշած բրինձը, կրկին վրան դնում ենք 2-3 նրբաբլիթ ու վրա լցնում ենք մանր կտրատված խաշած ձուն:
Ծածկում ենք խաշած ձվի շերտը 2-3 նրբաբլիթով, ապա վրան լցնում ենք հավի միսը սոուսի հետ ու կրկին ծածկում 2-3 նրբաբլիթով: Ապա վրան լցնում ենք տապակած բանջարեղենները, վրան ծածկում 2-3 նրբաբլիթով և փակում ենք կարկանդակը խմորի փոքր մասով:
Կարկանդակի երեսը քսում ենք հարած դեղնուցը, ծակծկում պատառաքաղով մի քանի տեղից և դնում ջեռոցը 30 րոպեով 180 աստիճանում:
- Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից և մատուցում:

Համեղ և կշտացնող կուլեբյական կարող է դառնալ ընթրիքի ալտերնատիվ տարբերակը: Այն համեղ է և տաք, և սառը վիճակում
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
5
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...



