Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հրադադար` նոր պատերազմի սպասումով. ի՞նչ տրամադրություններ են Իսրայելում և Գազայում

МЕЖДУНАРОДНОЕ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

15 ամիս տևած հակամարտությունից հետո հունվարի 15-ին աշխարհը վերջապես ստացավ որոշների համար սպասված, որոշների դեպքում՝ հիասթափեցնող լուրը. Գազայի հատվածում հրադադար հաստատելու և պատանդների փոխանակման համաձայնություն ձեռք բերվեց Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։

ԱՄՆ-ի աջակցությամբ, ամիսներ տևած բանակցություններից հետո Հրադադարը կնքվել է Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքը վերածվել էր եռացող կաթսայի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «ՀԱՄԱՍ»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել էին հրեական կիբուցների վրա, ինչի հետևանքով սպանվել էր մոտ 1200 իսրայելցի: Ըստ պաղեստինյան կողմի՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 46 հազարը:

Այսպիսով, անդրադառնալով բուն համաձայնագրին, մանրամասնենք, որ այն նախատեսում է վեցշաբաթյա նախնական զինադադար, իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից և պատանդների ազատ արձակում պաղեստինցի գերիների դիմաց՝ փուլ առ փուլ: 

Սակայն պարզվեց՝ ամեն բան այնքան էլ հարթ չի ընթանում: Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ «ՀԱՄԱՍ» խմբավորումը փորձում է վերջին պահին վերանայել հրադադարի շուրջ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների մի քանի դրույթներ: 

««ՀԱՄԱՍ»-ը խախտում է պայմանավորվածությունները և վերջին պահին ճգնաժամ է ստեղծում», - հայտարարեց Բենիամին Նեթանյահուի գրասենյակը՝ հավելելով, որ այդ պատճառով Իսրայելի նախարարների կաբինետը հետաձգել է հունվարի16-ին նախատեսված հանդիպումը, որի ընթացքում պետք է հաստատվեր նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նշվեց, որ Իսրայելի կառավարությունը նիստերի օր չի նշանակի, քանի դեռ միջնորդները չեն հայտարարել, որ «ՀԱՄԱՍ»-ը հաստատել է համաձայնագրի բոլոր դետալները:

Հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ գործընթացներ են մեկնարկել ու ի՞նչն է հանգեցրել տարակարծությունների, MediaHub-ը կապ հաստատեց իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերի հետ:

«Կա համաձայնագիր, որի բոլոր կետերը գրված են և Իսրայելի կառավարությունը պետք է հաստատեր այն, այնուհետև փոխանցվեր Ազգային ժողով: Բայց նիստը չկայացավ, քանի որ «ՀԱՄԱՍ»-ը կրկին փորձել է ինչ-որ բան փոխել պաղեստինյան գերիների հարցի հետ կապված, այդ իսկ պատճառով իսրայելական կողմը հայտարարեց, որ մինչև այդ խոչընդոտները չվերացվեն, մենք չենք հաստատի: Սա մի կողմից»,- նշեց մեր զրուցակիցը:

Մյուս կողմից, Ցինկերի պնդմամբ, կան տարաձայնություններ և տարակարծություն Կոալիցիայի և Կառավարության միջև: 

«Մի կողմից կոալիցիան համարում է, որ այս գործարքը, այսպես ասած, «լավը չէ» և մեծ խնդիրների հիմք կդառնա Իսրայելի համար, և այդ պատճառով կոչ են անում վարչապետին չստորագրել այն, այլ գալ պայմանավորվածության, շարունակել ռազմական գործողությունները և հասնել «ՀԱՄԱՍ»-ի վերջնական ոչնչացմանը, ինչպես նաև բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը (պաշտոնապես նրանց թիվը 98 է – խմբ.)»,- ասաց նա: Ի դեպ, նշենք, որ ըստ համաձայնության՝ առաջին փուլով վերադարձվելու են միայն 33-ը:    

Ցինկերը կարծում է, որ Կառավարությունը կարող է ազդել որոշման վրա, քանի որ այնտեղ կա մեծամասնություն: Եվ նշեց՝ սա այդքան էլ վատ միտք չէ.

«Այն իրավիճակը, որում գտնվում է Իսրայելը, ռազմագերիները, որոնք արդեն 14 ամիս գտնվում են գետնափոր թունելներում և որոնց մեծ մասն արդեն մահացել է, այս ամենը հաշվի առնելով պետք է գնալ գործարքի: Բայց սա այն դեպքն է, որ երկու չարիքից պետք է ընտրել համեմատաբար փոքրը»,- վստահ է մեր զրուցակիցը:

Տարաձայնությունների մեկ այլ հարց էլ այն է, որ եթե այսօր Իսրայելը հետ քաշի զորքերը Եգիպտոսի հետ սահմանից և կիսատ թողնի սկսածը, ապա «ՀԱՄԱՍ»-ը կրկին կդիրքավորվի, կվերականգնի ուժերը, Ֆիլադելֆիական միջանցքում (Եգիպտոսի հետ սահման) կսկսվի զենքի վաճառքը… և ժամանակի ընթացքում «ՀԱՄԱՍԱ»-ը կվերադառնա նախկին ուժին: Բացի այդ, բոլոր հարցումները, որոնք անցկացվում են Գազայի հատվածում, ցույց են տալիս, որ գրեթե բոլորը, ովքեր մասնակցում էին հրադադարի հաստատման համար կազմակերպված ցույցերին, աջակցում են «ՀԱՄԱՍ»-ին, այսինքն նրանք պոտենցիալ կարող են համալրել «ՀԱՄԱՍ»-ի շարքերն ապագայում: Այս պնդումներն են  պատճառը, որ Իսրայելի կառավարության աջ ներկայացուցիչները դեմ են:

«Ստացվում է՝ իզուր էին այդ զոհերը, այս ամիսների պայքարը, քանի որ վերջնական արդյունքում ամեն բան կվերադառնա իր տեղը, այսինքն «ՀԱՄԱՍ»-ը կհավաքի ուժերը և գուցե նորից սկսվի պատերազմ: Այդ պատճառով, քանի սկսել ենք, պետք է հասցնենք հանգուցալուծման»,- հավելեց քաղաքագետը: 

Եվս մեկ տեսակետ էլ, որ պետք է հաշվի առնել, ռազմագերիների ընտանիքների կարծիքն է: Այս կապակցությամբ Ցինկերը նշեց.

«Կարող ենք այս կերպ բնութագրել. մարդիկ, ովքեր սպասում են «ավտոբուսի», և մարդիկ, ովքեր արդեն նստել են: Այսինքն՝ նրանք, որոնց հարազատների անուններն արդեն իսկ կան այդ 33-ի մեջ, բնականաբար կողմ են համաձայնագրրին: Իսկ նրանք, որոնց հարազատները չկան ցուցակներում, պայքարում են, որպեսզի վերադարձվեն բոլորը հենց առաջին փուլով: Այս է իրավիճակը. մի մասը կողմ է դադարեցմանը, մյուսը հակված է, որ պետք է շարունակվեն ճնշումները և գործը հասցվի ավարտին»:

Ինչ վերաբերվւմ է համացանցում տարածված կադրերին, որոնցում ներկայացվում է, որ Իսրայելը շարունակում է ավիահարվածները, ապա հիշեցնենք, որ հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միայն սույն թվականի հունվարի 19-ին, ժամը 12:15 (իսրայելական ժամանակով), և այդ է պատճառը, որ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են: 

Լրացում: Իսրայելի կառավարության ուժային բլոկը հավաք կհրավիրի ՝ հաստատելու Իսրայելի ու «Համաս»-ի միջև հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնությունը: Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնում է՝ ողջ կազմով հավաք հնարավոր է միայն շաբաթ երեկոյան։ Այդ պատճառով հրադադարի պայմանավորվածությունը տեղափոխվում է մինչև հունվարի 20-ի կեսօր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха