Սիրիական ընդդիմության պատվիրակությունը պատրաստ է Ժնևյան բանակցություններին
МЕЖДУНАРОДНОЕTert.am-ը գրում է .
Սիրիական ընդդիմության պատվիրակությունը ժամանել է Ժնև, որտեղ պետք է տեղի ունենան միջսիրիական բանակցությունները. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Բանակցությունների հարցով բարձրագույն խորհրդի մամուլի քարտուղար Սալեմ ալ-Մուսլադն ընդգծել է, որ ընդդիմությունը ձգտում է բանակցություններում հաջողության հասնել և մտադիր է հավաստիացում ստանալ, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կպահպանի ՄԱԿ-ի բանաձևի պահանջները:
Ընդդիմության ներկայացուցիչը նշել է, որ Ասադի ռեժիմը պետք է բանտերից ազատ արձակի կանանց ու երեխաներին, բացի ճանապարհները՝ շրջափակված բնակավայրեր մարդասիրական օգնություն հասցնելու համար:
«Մենք միշտ լավատեսորեն ենք տրամադրված, սակայն խնդիրն այն է, որ մենք այստեղ՝ Սիրիայում միապետության ենք բախվել: Եվ եթե Ասադը պատրաստ լիներ այդ խնդիրների լուծմանը, ապա մենք այդ հանցագործությունները, սպանդը Սիրիայում չէինք տեսնի»,-ասել է Ալ-Մուսլադը:



