Շոտլանդիայի բանկը նոր թղթադրամի վրա գիտնականի դիմանկար կտպագրի
МЕЖДУНАРОДНОЕNews.am-ը գրում է .
Շոտլանդիայի Թագավորական բանկը հրապարակել է երեք անձանց անունները, որոնցից մեկի դիմանկարը, ընտրության արդյունքում, պետք է տպագրվի 10 ֆունտ սթեռլինգ անվանական արժեքով նոր թղթադրամի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
400 հոգուց կազմված խումբը գիտության ոլորտում անվանի անձանցից 3 հոգու է ընտրել՝ Ջեյմս Մաքսվելին, Թոմաս Թելֆորդին եւ Մերի Սոմերվիլին:
Ջեյմս Քլերք Մաքսվելը դասական էլեկտրոդինամիկայի հիմնադիրն է, ինչպես նաեւ վիճակագրական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը:
Ինժեներ եւ ճարտարապետ Թոմաս Թելֆորդը հայտնի է ճանապարհների, կամուրջների եւ ջրանցքների նախագծմամբ: Իսկ Մերի Սոմերֆիլը XIX դարասկզբին զբաղվել է մաթեմատիկայով եւ աստղագիտությամբ՝ դառնալով Թագավորական աստղագիտական ընկերակցության առաջին կին անդամներից մեկը:
Թե ում դիմանկարը կհայտնվի նոր թղթադրամի վրա, կորոշվի ժողովրդական քվեարկությամբ: Թղթադրամը տպագրվելու է 2017 թվականին:



