Տան բակում կանեփ էր աճեցրել, որ ծխի, բայց ոստիկանները բերման ենթարկեցին
ОБЩЕСТВОՀուլիսի 6-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Գինեվետ գյուղից՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 37-ամյա Արտյոմ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ` կանեփի տերեւներից պատրաստված թմրամիջոցի պարունակությամբ:
Արտյոմ Պ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է:
Նա նաեւ հայտնել է, որ Գինեվետ գյուղի իր սեփական տան բակում աճեցնում եւ մշակում է կանեփի բույսեր, որոնցից իր անձնական օգտագործման համար թմրամիջոց է պատրաստում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տան բակից հայտնաբերել է մշակված եւ խնամված 20 բույս:
Կատարվում է հետաքննություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



