Ереван, 13.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ). Մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Չինաստան՝ Ազատության միջազգային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1903– ծնվել է նշանավոր ջութակահար Իվան Գալամյանը:

1912-գործարկվել է Երևանի ջրմուղը:

1921-տեղի է ունեցել Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը (1923 թվականից՝ Պետական համալսարան):

1923- ծնվել է դերասան Կարպ Խաչվանքյանը:

1932-բացվել է Հայաստանի կոմունիստական համալսարանը:

1943-ծնվել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքել յանը:

1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերում հայկական ուղղաթիռները ռմբակոծել են ադրբեջանական դիրքերը, իսկ ադրբեջանական ինքնաթիռները՝ հայկական դիրքերը, հաղորդվել է ադրբեջանական Су-25 խփելու մասին:

1996– սկսել է հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, որը առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկն է եղել:

1998-տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա հաստատակամորեն կանգնել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմը՝ քննադատելով Լևոն ՏերՊետրոսյանին:

2006-Երևանի քաղաքապետարանը ևս 50 ավտոբուս է մտցրել երթուղի. «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները ձեռք են բերվել Ռուսաստանից և աշխատել են գազով: 2007-Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել Հրանտ Դինքին: Այն պահին, երբ Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրատան մոտից սկսվել է Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությունը, Երևանում հազարավոր մարդիկ հավաքվել են Ազատության հրապարակում` սգալու նրա մահը, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու Հրանտ Դինքի ընտանիքին ու ողջ հայ ժողովրդին:

2012– Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել:

2020-«Էրեբունի պլազայում» հնչել են կրակոցներ. ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարել հրձիգի հետ, որից հետո կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը և վնասազերծվել:

2022-հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ԱՇԽԱՐՀ

1368– Չժոի Յուան Չժանը հիմնել է չինական Մին դինաստիան:

1556– Չինաստանի Շենսի նահանգում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 830 000 մարդ: Դա մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժն է:

1734 –ծնվել է ավտոմատ մեքենաների ավստրիացի գյուտարար, ազգությամբ հունգար Վոլֆգանգ ֆոն Կեմպելինը:

1766 –վախճանվել է անգլիացի զինագործ և փորագրող, շրիֆտների հայտնագործող Ուիլ յամ Կեզլոնը:

1783– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող Ստենդալը:

1793 –տեղի է ունեցել Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանումը Ռուսական Կայսրության և Գերմանիայի միջև:

1820 –ծնվել է ռուս կոմպոզիտոր և երաժշտական քննադատ Ալեքսանդր Սերովը՝ նկարիչ Վալենտին Սերովի հայրը:

1831– Բելգիան ընդունել է իր պետական դրոշը:

1832-ծնվել է իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեն:

1849 –ԱՄՆի Նյու Յորք նահանգի Ժենևա քաղաքում ԱՄՆի պատմության մեջ առաջին անգամ բժշկի դիպլոմ է տրվել կնոջ՝ անգլուհի Էլիզաբեթ Բլեկուելին:

1862-ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Դավիթ Հիլբերտը:

1895 –առաջին անգամ Անտարկտիդայի ափ են իջել մարդիկ՝ «Անտարկտիկ» նորվեգական ձկնորսանավի ուղևորը և կապիտանը:

1912 –Հաագայում ստորագրվել է Միջազգային օփիումային կոնվենցիան, որը թմրանյութերի նկատմամբ հսկողությանը վերաբերող առաջին միջազգային համաձայնագիրն է:

1924 –У-127 շոգեքարշը սգո գնացքով Մոսկվայի Պավելեցկի կայարան է հասցրել Լենինի դիակը: 1946 ծնվել է ռուսաստանցի մաթեմատիկոս, օլիգարխ Բորիս Բերեզովսկին:

1950-Երուսաղեմը հայտարարվել է Իսրայելի մայրաքաղաք:

1954 –Կորեական պատերազմի 14 հազար ռազմագերիներ վերադարձել են Թայվան:

1956 –վախճանվել է կինոռեժիսոր, կինոարտադրող Ալեքսանդր Կորդան:

1960 –Ժակ Պիկարը և Դոն Ուոլ շը «Տրիեստ» բատիսկաֆով իջել են Մարիանյան իջվածք՝ հասնելով ռեկորդային 10916 մետր խորության:

1989-վախճանվել է իսպանացի նկարիչ և գրող Սալվադոր Դալին:

2001– Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 անձ ինքնահրկիզում է իրականացրել:

2015 –վախճանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր, մուլտիմիլիարդատեր Աբդուլլա իբն ԱբդուլԱզիզ ալ Սաուդը:

2019 –Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար:

2021-կյանքից հեռացել է ամերիկացի լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը, որը վարում էր հանրահայտ «Larry King Live» թոք-շոուն:

2021-Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում սկսվել են անհնազանդության ցույցեր՝ ի պաշտպանություն ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арест