Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն․ Փաշինյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հարց - Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե Եվրոպան ավելին է քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ` Հայաստանը, բայց կան նաև երկրներ, որոնք չեն ցանկանում միանալ ԵՄ-ին, ինչպես, օրինակ` Շվեյցարիան կամ Նորվեգիան, բայց նրանք ևս ցանկանում են ունենալ սերտ կապեր ԵՄ-ի հետ։ Այսպիսով, վերջերս դուք սեղանին եք դրել ԵՄ-ին միանալու մասին օրինագիծը։ Ասացեք խնդրում եմ` Հայաստանի նման երկրի համար այսպիսի քննարկումն ի՞նչ նշանակություն ունի։

Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Իրականում նախաձեռնությունը պատկանում է քաղաքացիական հասարակությանը, և նրանք ԵՄ անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրինագիծ ներկայացրեցին: Մեր Կառավարությունը հավանություն տվեց և կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի այդ օրենքը, ինչն իրավաբանորեն կնշանակի, որ մենք սկսում ենք Եվրամիությանն էլ ավելի մոտենալու գործընթացը։

Ինչո՞ւ ենք մենք ցանկանում Եվրամիությանը մոտ լինել։ Որովհետև մենք ժողովրդավարություն ենք, և երբ մեկը հանդիսանում է ժողովրդավարություն, նա ցանկանում է ժողովրդավարությանը լինել մոտ կամ գտնվել այդ հոսանքի մեջ։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հիմա մենք շատ սերտ համագործակցում ենք ԵՄ-ի հետ և եթե անկեղծ լինեմ, վերջին տարիներին ահռելի փոփոխություններ ու զարգացումներ են տեղի ունեցել մեր հարաբերություններում։ Օրինակ, մենք սկսել ենք վիզաների ազատականացման մասին բանակցությունները, ինչը մեր օրակարգում եղել է երկար տարիներ, բայց մենք չենք կարողացել նույնիսկ բանակցություններ սկսել։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս շուտ այն ավարտել և ստորագրել։

Հիմա Հայաստանը ներառված է Խաղաղության եվրոպական հիմնադրամում, որը նույնպես շատ կարևոր է։ Եվրոպական քաղաքացիական առաքելությունն այժմ մեր երկրում է գտնվում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Մենք այժմ գտնվում ենք ԵՄ-ի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլում։ Մենք շատ սերտորեն ենք համագործակցում։

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, իհարկե մենք ցանկանում ենք ԵՄ-ին մոտ լինել նաև տնտեսական առումով։ Բայց մյուս կողմից մենք ուզում ենք տնտեսապես մոտ լինել նաև մեր տարածաշրջանային երկրների հետ։ Որովհետև, դժբախտաբար, մեր անկախության հենց սկզբից գտնվել ենք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև մեր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ էին և շարունակում են փակ մնալ։

Եվ մատակարարման շղթայում փոփոխություն մտցնելու նպատակով, ընդ որում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ գլոբալ առումով, մենք սեղանին ենք դրել մեր առաջարկը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», որի հետ հուսով եմ` ծանոթ եք։ Այս նախագիծը մեր տարածաշրջանային փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելու մասին է, և նաև ստեղծելու նոր հաղորդակցության ուղիներ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ, խորացնելու մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ:

Բայց այն նաև կապ ունի Եվրամիության հետ, որովհետև երբ այս ծրագիրն իրագործվի, մենք կունենանք նոր շղթայական երթուղի Հայաստանով դեպի Եվրոպական միություն։ Սա զուտ տնտեսական հարց չէ, այն նաև շատ կարևոր անվտանգային գործոն է, որովհետև Դուք նոր նշեցիք փոխկախվածությունը որպես համընդհանուր կայունության ու անվտանգության շատ կարևոր գործոն։ Բայց իհարկե, այս նախագիծը կյանքի կկոչվի, երբ մենք Ադրբեջանի հետ կարողանանք կայուն խաղաղություն հիմնել, ինչը դժբախտաբար դեռ չի հաջողվել, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Նաև շատ կարևոր է, որ մենք կարողանանք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր հաստատել, և այս ուղղությամբ ևս աշխատում ենք։ Հաճախ մարդիկ ինձ հարցնում են` արդյոք ես լավատես, թե վատատես այս հարցում։ Պետք է ասեմ, որ ես ոչ լավատես եմ, ոչ վատատես։ Ես պրագմատիկ եմ և հասկանում եմ, որ պետք է աշխատենք այնքան, մինչև խնդիրը լուծվի։

Ամենակարևորը խաղաղության օրակարգից չշեղվելն է, մենք պետք է կենտրոնանանք դրա վրա` որպես նպատակ և աշխատել առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց սրա համար, իհարկե, մենք միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք, և ես հույս ունեմ, որ այս աջակցությունը կլինի:

Հարց - Շնորհակալություն պրն․ վարչապետ։ Դուք հիշեցրեցիք իմ նախկին ղեկավարին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժակ Դելերին, ով ասում էր, որ պետք չէ ընտրություն կատարել լավատես կամ վատատես լինելու միջև, պետք է ուղղակի լինել նախաձեռնող։

Հիմա մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է, որ մնացածը կանգնեն իր կողքին։ Եվ դուք այն երկրներից եք, ում բոլորը կասեն` գիտեք, լավ կլինի դուք լինեք ինձ հետ, և եթե ինձ հետ չեք, ուրեմն իմ դեմ եք։ Կա ԱՄՆ, բնականաբար Չինաստանը, և հենց ձեր տարածաշրջանում ևս կան խաղացողներ՝ Ռուսաստանը, Ծոցի երկրները, Եվրոպան։ Ինչպե՞ս եք այստեղ կողմնորոշվելու։

Նիկոլ Փաշինյան - Սա է պատճառը, որ մենք որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, Ռուսաստանի հետ, տարածաշրջանային ուժերի հետ։

Շատ կարևոր են մեր հարաբերություններն Իրանի հետ։ Արդեն ասացի, որ փորձում ենք դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության գործարքի հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե դա հեշտ չէ։ Բայց մյուս կողմից, ես չեմ կարծում` դա անհնարին է։ Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք թափանցիկ ենք մեր մտադրություններում մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ։

Դուք խոսեցիք Եվրամիությանը մոտենալու մեր որոշման մասին, բայց մենք ինտենսիվ կերպով փորձում ենք մեր դիրքորոշումներով կիսվել Իրանի հետ, Ռուսաստանի հետ, և մնացած մեր գործընկերների հետ, որովհետև Հայաստանն անկախ պետություն է և թեև գտնվում ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, այն նաև փոփոխությունների մեծ հնարավորություն է բացում։ Ակնհայտորեն, փոփոխությունների ժամանակաշրջաններն իրենց հետ բերում են մեծ վտանգներ, բայց նաև հսկայական հնարավորություններ։ Եվ մենք փորձում ենք կառավարել վտանգները և օգտվել հնարավորություններից։

Կարծում եմ` սա առաջ շարժվելու միակ պրագմատիկ ճանապարհն է, բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետևանքներ անվտանգության և կայունության համար, ոչ միայն կոնկրետ երկրի, այլ տարածաշրջանի և գլոբալ կայունության համար, որովհետև որևէ երկրում, նույնիսկ փոքր, ապակայունությունը կարող է լինել շղթայական։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, բալանսավորելը և բալանսավորված լինելն ամենակարևոր առաջադրանքն է։

 Հետևեք մեզ՝ այստեղ

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции