Ереван, 19.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


ԿԳՄՍՆ-ն հունվարի 1-ից դադարեցրել է ՀՀ-ում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը. հայտարարություն

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ս. թ. հունվարի 1-ից դադարեցրել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը: Այս մասին հայտարարություն է տրածել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի թիմը:

Հայտարարությունում ասվում է. «Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին վերաբերող հարցերով խորհրդատվությունների համար այսուհետև պետք է անմիջականորեն դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Կանխելով հնարավոր հարցերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության հնչեցրած հիմնական հիմնավորումները․

  • Էրազմուս+ նախագծերը հիմնականում նպաստել են միայն եվրոպական համալսարաններ իրականացվող գործուղումներին ու կրել առավելապես զբոսաշրջության բնույթ։
  • Նախագծերը չեն հանգեցրել որևէ նկատելի ազդեցության Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա:
  • Նախագծերի թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները։

Իրականում, ինչպես ձեզ՝ մեր բազմաթիվ գործընկերներին, հայտնի է, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի հիմնական առաքելությունը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածումն է թիրախային խմբերի շրջանում, նրանց խորհրդատվության և աջակցության տրամադրումը, և նախարարության նշված հիմնավորումները կարող են վերաբերել տարբեր դերակատարների (այդ թվում բազմաթիվ նախագծերի մասնակից բուն նախարարությանը), բայց ոչ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակին. մենք չունենք լիազորություն՝ իրականացնելու նախագծերի գնահատում, ընտրություն և/կամ մոնիթորինգ։

Հակիրճ ամփոփելով մեր գրասենյակի գործունեության վերջին փուլը՝ կարևոր ենք համարում առանձնացնել հետևյալ 3 ցուցանիշները․

  1. Ներկայումս Արևելյան գործընկերության տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ ՄԿՈւ հաստատությունների, և երրորդ տեղը՝ բուհերի կարողությունների զարգացման նախագծերի քանակով (Ուկրաինայից և Վրաստանից հետո): Այս արդյունքները մեր գրասենյակի և կրթական հաստատությունների համատեղ ջանքերի արդյունք են։
  2. Վերջին երկու տարիներին իրականացված հարցումները ցույց են տալիս, որ Գրասենյակի ծառայություններից օգտվող շահառուների բավարարվածությունը Գրասենյակի գործունեությունից գտնվում է շատ բարձր մակարդակի վրա (9,4 միավոր 10-ից):
  3. Գրասենյակը ունի բարձր վստահություն Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից։ Այն մշտապես ստացել է «շատ լավ» կամ «լավ» գնահատականներ Գործակալությանը ներկայացված բոլոր ամենամյա և ամփոփիչ հաշվետվությունների, ինչպես նաև բոլոր 4 աուդիտորական եզրակացությունների արդյունքում (վերջինը՝ BDO London, 2024 թ․ հոկտեմբեր):

Այդ գնահատականները լավագույն ապացույցն են այն բանի, որ մեր գրասենյակը ու մեր գործընկերները էական ներդրում են ունեցել ՀՀ կրթության ոլորտի զարգացման գործում, և մեր գործունեությունն ուղղակիորեն բխել է համաեվրոպական ու ազգային առաջնահերթություններից։

Չնայած ստեղծված իրավիճակին և դրա բոլոր հետևանքներին՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը լիահույս է, որ Էրազմուս+ ծրագիրը կշարունակի գործել Հայաստանում միևնույն կամ ավելի խոշոր մասշտաբներով՝ նպաստելով Հայաստանում կրթության միջազգայնացմանն ու նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը։ Հաջողություն ենք մաղթում կրթության միջազգայնացման ոլորտում ակնկալվող փոփոխություններին և հույս ունենք, որ դրանք կնպաստեն համագործակցային, ազատական և միջազգային տեսանելիություն ունեցող կրթական համակարգի ձևավորմանը։

Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին ու շահառուներին՝ տարիներ շարունակ մեզ հետ համագործակցելու և ՀՀ կրթական միջավայրը բարելավելու իրենց ջանքերի համար։

 Հետևեք մեզ՝ այստեղ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank