Ռուսական օդանավի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտման մասին տվյալները փոխանցվել են Մոսկվային
ОБЩЕСТВОԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական Սու-34 օդանավի կողմից երկրի օդային սահմանը խախտելու մասին տվյալները փոխանցվել են Ռուսաստանին: «Դողան» գործակալության փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է հունվարի 31-ին Էր Ռիադում կայացած մամուլի ասուլիսում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Էր Ռիադում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նույնպես մեկնաբանել է սահմանի խախտման հետ կապված իրավիճակը՝ հայտարարելով, որ «անհնար է լռել խախտման փաստի մասին»:
Հունվարի 30-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հունվարի 29-ին ռուսական ռազմական օդանավը խախտել է Թուրքիայի օդային սահմանը: ՌԴ պաշտպանությունը նախարարությունը հերքում է Անկարայի այս հայտարարությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



