Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք
ОБЩЕСТВОՍիրելի՛ երիտասարդներ, սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք՝ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպումներն անցկացվելու են հենց երիտասարդների առաջարկած թեմաներով և կարող են համալրվել նորերով:
PR, հանրային հաղորդակցում, խոսքի մշակույթ,հռետորական արվեստ
Բիզնես կառավարում, տնտեսության զարգացում
Իրավագիտություն, Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ,
Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը,
Հոգեբանություն
Դիվանագիտություն և քաղաքագիտություն
Դատական համակարգի բարեփոխումներ
Եթե դու նախաձեռնող ես, սիրում ես թիմային աշխատանքը և ունես ցանկություն ներգրավված լինելու մեր ծրագրերին, ապա կարող ես ներկայացնել թեմաներ, առաջարկել բանախոսների և հանդես գալ սեփական նախաձեռնություններով:
Դասընթացներն անցկացվելու են ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Մասնակիցները ստանալու են դասախոսության մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։
Առաջին հանդիպումը հոգեբան Վիտյա Յարամիշյանի հետ տեղի կունենա փետրվարի 10-ին ժամը 18:00-ին, Արգիշտի 9 հասցեում:
Թեմա՝
Անձի ինքնաճանաչում եւ Սթրեսի հաղթահարում: Կանցկացվեն և հոգեբանական թեստեր և խաղեր:
Հարցերի եւ գրանցման համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել՝ 098-917-008 հեռախոսահամարով:
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ՝ Լիաննա Մանուկյան
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



