Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Նամակ` պատերազմի դաշտից կորած եղբորս

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նամակ եղբորս՝ Արմենին, ում սպասում եմ 2020 թվականի հոկտեմբերի 2-ից

Աստված քեզ դեռ չծնված է փրկել։ Քեզ 9 ամիս մեր մոր արգանդում Աստված է պահպանել։  Երբ բուժքույրը մի շատ փոքրիկ մարմնով նորածնին մոտեցրել է մեր մորը, նա Աստծուն է քեզ տվել։ Չես կերել, Աստված է քեզ պահել։ Դու շատ սպասված ես եղել, դու երրորդն ես եղել երկու աղջիկ երեխայից հետո։ Մեր մայրը քեզ Աստծուն է տվել, իսկ Աստված պահել է։

Դու շատախոսել չես սիրում, բայց մեր սրտի բառերը կորկորդներիս քար են դարձել․ մեկ-մեկ գրում ու խոսում եմ, դու դա էլ կհասկանաս։ Դու շատ բաներ էիր ընդունում ու լուռ էիր, քչախոս։ Դու խաղաղ էիր, սիրելի ու լեցուն։ Աստված քեզ պահել է։

Օրեր առաջ հիշել էինք՝ ինչպես էիր երաժշտական դպրոցի համերգների ու հանդեսների օրերը թաքուն պահում բոլորից․ թաքցնում էիր, որ չգայինք, ներկա չլինեինք։ Այդչափ համեստ էիր դու։ Քիչ էիր խոսում․ հիմա գուցե մեզ հետ խոսելը ու մեզ մի հիմարություն պատմելը երազանք է քո համար։ Մենք մոլորվել ենք, Արմեն։ Կարոտը մեզ ընկեր է, մենք օդերում ենք, բայց Աստված քեզ պահել է։

 Ես հիշում եմ իմ ու քո հրաժեշտը․ հրաժեշտ չէր, մենք իրար ասացինք առայժմ, ես քեզ ամուր չեմ գրկել վերջին անգամ․ հիմա կուզեմ շուրթերս մատներիդ հպվեն, մի պարզ բան եմ ուզում, ի՞նչ է որ։ Քո վերջին զանգը ինձ էր․ ես քեզ հրաժեշտ չեմ տվել այդ օրը։ Ես քո խոսքերի մեջ հրաժեշտ չեմ զգացել։ Դու պիտի հաջորդ օրը զանգեիր։  5-րդ տարին է գլորվում հաջորդ օրը չի եկել դեռ։  Ուզածս այս խավարի մեջ միայն մի հաջորդ օր է։ Ուզում եմ քնել ու հաջորդ օրը գա, լույսը բացվի։

Մենք քեզ հրաժեշտ չենք տվել․ մեր աղոթքները վերադարձի մասին են․ թող մթնշաղին հազիվ նշմարվի ստվերդ ․ թող շուրթերս հպվեն մատներիդ։  Ուզածս մի «պարզ» բան է՝ ներկայությունդ եմ ուզում։ Ուզածս մի «պարզ» ու «հասարակ» բան է․ թող քո շուրթերից լսեմ անունս․ թող ես անունդ տամ՝ դու պատասխանես։ Անունդ տամ՝ Արմեն․ այն ասես աղոթք լինի, իմ Արմեն անուն։ Անտեսանելի հեռվից թող ես լսեմ ոտնաձայնդ և ուրախության արցունքներս թող ծով դառնան կարոտիս օվկիանոսի մեջ։ Ձայնդ լսեմ, որ ծաղկի հոգիս։ 

Այն օրերին, երբ սպասում էինք զանգիդ( 2020-ի հոկտեմբերի 2-ից սկսած մինչև օրս ) անհասկանալի անհոգության մեջ էինք․ ես աղոթել եմ ուրիշների համար, բայց քո համար հանգիստ էի․ վստահ էի՝ Աստված քեզ կպահի․․․ Աստված քեզ պահել է․․․  Ես հիշում եմ մեր ծնկաչոք աղոթքները, հիշում եմ ոնց էինք փոթորկվում հեռախոսին եկած ամեն զանգից․ ես երբեք վատին չեմ սպասել․ ամեն զանգին կարծել եմ՝ դու ես։  Հիմա որ հետ եմ նայում՝ սարսափ եմ զգում․ այդ օրերի երկրային խավարի միջով մենք անցանք լուռ, առանց մեղադրանքի, առանց չարության․ մենք չչարացանք Արմեն, դու հաստատ էդպես կուզեիր։

 Մենք չենք տեսել՝ ինչ դժոխքի միջով է անցել մեր հայրը՝ քո մասին  ամեն տեսակ լուր լսելիս, քեզ այստեղ-այնտեղ փնտրելով։ Մեր հայրը քեզ փնտրել է մասունքների մեջ, բայց չի գտել, որովհետև Աստված քեզ պահել է․․․ Մեր մայրը քեզ փնտրել է Աստծո մոտ՝ երկնքում, բայց չի գտել, որովհետև Աստված քեզ պահել է։

Դժոխքը երկրի վրա է, Արմեն․ դժոխքը մեր անցած օրերն են։ Ես հիշում եմ՝ ոնց էր մեր մայրը ուժերը կորցնում ու ընկնում, ես մեր ծնողների լացն եմ հիշում․ դժոխք էր․ մենք անհասկանալի անհոգության մեջ էինք․ լացում էինք, բայց հոգիները մեր ամեն պահ հուշում էին, որ ողջ ես։ Ինչքան ժամանակն անցնում է, ավելի է դժվարանում քեզ սպասելը, բայց Աստված քեզ պահել է, հարթել մեր կյանքի ուղիները։

Դու շատախոսել չես սիրում, դու համեստ ես, բայց եթե մի օր հանդիպենք, հատ-հատ կպատմեմ թե ինչպես եմ սպասել, որ կգաս ու կհանես ինձ այս կարոտի փոսից։  Կներես, որ ես մինչ այդ ապրելու եմ առանց քեզ․ դու ինձ շատ կօգների խորհուրդներովդ, դու քո լինելով ինձ շատ կօգնեիր։ Կներես, որ հաճախ մեր մոր դառնագին լացը տեսնել չեմ կարողանում, փախնում եմ սենյակից, փակում եմ ականջներս։  Մի թող, որ այդ լացի ձայնը միշտ մնա ականջներումս․ ծանր է, անասելի ծանր է այդ լացը խղճիս վրա։

Աստված քեզ պահել է, Արմեն։ Մենք սպասում ենք, որ մի մթնշաղի կնշմարենք ստվերդ։ Մեր սպասումը մի քարացած կարոտ է՝ բիրտ, կեղեքող։ Քո ընտանիքի արյունահոսող վերքերի սպեղանին քո վերադարձն է։  Մենք սպասում ենք, որովհետև հույսը երբեք չի ամաչեցնում ու այն ինչ անհնար է մարդու համար, հնարավոր է միայն մեր Տեր Աստծով։
 «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, ու Տերը նրա հույսը կդառնա» (Երեմ. 17:7) 

Շարունակելի․․․․

Հ․Գ․ 44-օրյա պատերազմի մեկնարկից 7 օր անց եղբորս հեռախոսազանգերը լռեցին։ Մենք սպասում էինք, որ նա կզանգի Արցախից՝ Ջրականից (Գլոբուսի տակից, ինչպես Արմենն էր սիրում կոչել իր ծառայության վայրը)։ Արմենը բանակ է զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 14-ին։ Կարանտինի մեջ է եղել մինչև սեպտեմբերի 4-ը՝ Ասկերանից տեղափոխվելով Ջրական։ Նա նույնիսկ երդում չէր տվել, երբ սկսվեց պատերազմը։ 



 

 Հետևեք մեզ՝ այստեղ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank