Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեզնից հեռացավ ծանրակշիռ խոսքով մտավորականը. Երևանը հրաժեշտ տվեց Արմեն Դուլյանին

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր Երևանում գործընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին մեր ավագ գործընկեր՝ լրագրող, հրապարակախոս, հեռուստամեկնաբան   Արմեն Դուլյանին:

    Գործընկերները այսպես են հիշում Ազատություն ռադիոկայանից հանրությանը հայտնի Արմեն Դուլյանին՝    

«էպոխալ  կերպար, որի ձայնը պատկառանք ներշնչող, հետաքրքրություն առաջացնող էր պրոֆեսիոնալիզմի և այդ ամենի համադրությունն էր: Մարդ, որից շատ բան կարելի էր սովորել: Դուլյանը նաև հրաշալի քաղաքացի էր, ով չէր խորշում իր կարծիքը հայտնել անգամ այն դեպքերում ,երբ շատերը լռում էին »,- ասում է Նարեկ Գալստյանը:

 « Շատ հետաքրքիր , շատ պրոֆեսիոնալ լրագրող էր, բազմակողմանի զարգացած մարդ էր ու մտավորական: Ես խորհուրդ կտայի երիտասարդ լրագրողներին՝ կարդան Արմենի հրապարակումներն ու հոդվածները, դա ինքնակրթվելու յուրօրինակ միջոց կլիներ »,- Հայստանի ժուռնալիստների միությնա նախագահ Սատիկ Սեյրանյանն է ասել:

«Առանձին գույն էր, որ կպակասի Երևանից, որի տեղը ուրիշը չի լրացնի: Արմենը ուներ մշտական հարգանք նրանց հանդեպ, ում հետ հաց է կիսել »,- երտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար  Արմեն Զաքարյանն է ասել:

Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն էլ իր հերթին բացառիկ ինտելեկտուալ մտավորական է համարել լուսահոգի Արմեն Դուլյանին, ում  վաստակը լրագրության մեջ՝ անմոռանալի է. «Զուսպ, հավասարակշռված, բազմագիտելիք էր: Նա նաև բարոյականուիթյան, տղամարդկության, մարդկայնության դաս էր սերնդի համար»:

Գնել Նալբանդյանն էլ հիշել է իր համագործակցությունը Դուլյանի հետ՝ այն բոլոր կառույցներից, որտեղ ինքը խմբագիր է եղել. «Ինձ բախտ է վիճակվել պարբերաբար տարբեր կառույցներում շփվել Արմենի հետ և միշտ գերագույն հաճույք եմ ստացել իր հետ շփումից, քանի որ բարձր գիտելիքների տեր մարդ էր, շատ յուրահատուկ հումոր ուներ: Նրբանկատ էր Արմենը, բարեկիրթ,  արդարամիտ: Նա հանուն արդարությա՝ն պատրաստ էր կանգնել ինչ-որ մեկի կողքին:

Նա վերջին շրջանում հրապարակախոսություններ էր գրում, ինչի պատճառով ազատեցին աշխատանքից»:

Հանրային ռադիոյի երկարամյա տնօրեն, մշակույթի նախկին նախարար և հաղորդավար Արմեն Ամիրյանը ուսանելի է համարել Դուլյանի ոչ միայն ստեղծագործածը, այլև նրա ապրածը՝ ամբողջ իմաստով

«Նա որպես լրագրող միշտ ուսանելի էր… Արմենի ապրած կյանքը դասագիրք էր մեզ համար»:

Արմեն Դուլյանին Երևանում վերջին հրաժեշտը տվեց նաև Ազատության նրա Մոսկովյան թղթակից ընկերուհին՝ Ազա Բաբայանը: Ազայի համար Դուլյանը  Երևանյան էլիտայի ներկայացուցիչ էր,  մեծահոգի, բարեկիրթ տղամարդ, նա մտավորական էր իր ամբողջ էությամբ:

Արմեն Դուլայնի վերջին ղեկավարը՝ «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության խմբագիր Դմիտրիյ Պրիսենկոյի խոսքով՝ Դուլյանը  առասպելական բնութագիր ուներ. «Բարձր ինտելեկտով, հումորով, սառնասիրտ տղամարդ էր  ու իսկական ընկերասեր»:

Շանթի հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը նկատել է, որ երիտասարդերը փորձում էին հաճախ նմանվել նրան: «Դուլյանը բարձրացնում էր մեր լրագրության նշաձողը: Պրոֆեսիոնալ կերպար էր, մտավորական»:

ԱԺ պատգամավոր Գառնիկ  Դանիելյանի խոսքով ամենահարգված լրագրողներից մեկն էր Դուլյանը, ով ամեն ինչում բարձր նշաձող ուներ. «Նա  մտավորական էր: Դուլյանը ծանրակշիռ խոսքը ուներ,   համոիչ էր էկրանից: Մենք ազգովի մեծ կորուստ ունեցանք՝ հայրենասեր մարդու, տղամարդու կերպարով ու այդ բացը ոչ ոք չի լրացնի»:

 

Աշխատել է Հայաստանի մի շարք հեռուստաընկերություններում, տեղական և միջազգային ռադիոկայաններում, մի շարք հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում:

Արմեն Դուլյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 26-ին, Երևանում՝ աշխարհագրության պրոֆեսոր Սուրեն Դուլյանի և տնտեսագետ Կլավդիա Պոսոշնիկովայի ընտանիքում։ Ըստ Բախտիար Հովակիմյանի «Սայաթ Նովան և նրա սերունդը» աշխատության, ինչպես նաև Լյուդվիգ Դուլյանի ուսումնասիրությունների, Արմեն Դուլյանի հորական Մարո տատը եղել է Սայաթ-Նովայի ծոռը։

Ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցը։ Դպրոցական տարիներին մասնակցել է միջին անգլերենով շեքսպիրյան բեմադրություններին՝ խաղալով գլխավոր դերերը (Համլետ, Ռոմեո և այլն)։ Այդ բեմադրություններին մասնակցել են նաև ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, նրա կինը՝ Նունե Սարգսյանը, քաղաքական և պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը, հրապարակախոս Բագրատ Սադոյանը և ուրիշներ։ Բեմադրիչը եղել է դերասան Սարգիս Չրչյանը (խաղացել է Ռուբեն Հախվերդյանի «Սատանայի ջրաղացը» հեռուստատեսային ներկայացման մեջ)։

 Դպրոցն ավարտելուց հետո Արմեն Դուլյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, սակայն առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է պարտադիր զինծառայության։ Երկու տարի Խորհրդային զինված ուժերում ծառայելուց հետո Երևանում աշխատանքի է անցել «Արմենպրես» գործակալությունում՝ որպես թարգմանիչ։ Աշխատանքին զուգահեռ հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Հայաստանի անկախացման գործընթացի շրջանում աշխատանքի է տեղափոխվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արձանագրությունների բաժնում։ 1990-ականների առաջին կեսին գործընկերոջ հետ հիմնադրել է Հայաստանում առաջին անկախ «Սնարք» գործակալությունը, որի բաժնետերերի ցանկից դուրս է թողնվել մի քանի տարի անց։ 1990-ականների սկզբին աշխատել է ռադիո «Ռոսիայի» երևանյան թղթակից, հոդվածներ է հրապարակել տեղական մամուլում։ 2014-2016 թվականներին հրապարակախոսական հոդվածաշարով հանդես է եկել «Առավոտ» օրաթերթում։

1992-1993 թվականներին Դուլյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղարը։ Պաշտոնից ազատվել է նախարար Մանուկյանի հետ միաժամանակ։

1994 թվականից նա Երևանից ռադիոռեպորտաժներ է պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի համար, 1995-ին որպես ռադիոմեկնաբան մշտական աշխատանքի անցել նույն ռադիոյի Մյունխենի կենտրոնակայանում, մինչև 2005 թվականն աշխատանքը շարունակել Պրահայի կենտրոնակայանում։ 2005 թվականի նոյեմբերին տեղափոխվել է ռադիոկայանի երևանյան գրասենյակ՝ աշխատելով որպես ավագ լրագրող։ 2008 թվականի ամռանը, ստեղծագործական-աշխատանքային մոտեցումների շուրջ վեճի պատճառով, հրաժարվել է շարունակել աշխատանքն «Ազատություն» ռադիոկայանում։

Մի քանի ամիս անց Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում սկսել է վարել «25 րոպե» քաղաքական-վերլուծական հաղորդումը։ Միաժամանակ, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում պատրաստել և հնչեցրել է «Մամուլի տեսություն» հաղորդաշարը։ Գրեթե մեկ տարի անց՝ համարելով, որ զրույցի արժանի գործիչների ցանկը սպառել է, հրաժարվել է «25 րոպե» հաղորդաշարը շարունակելուց։ Դրանից որոշ ժամանակ անց աշխատանքը նրա հետ դադարեցրել է Հանրային ռադիոն։

2010 թվականին աշխատանքի է անցել «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում՝ հանդես գալով միջազգային լուրերի մեկնաբանությամբ, ապա և վարելով լուրերի գլխավոր թողարկումը։ 2013 թվականի ամռան սկզբին հեռացվել է աշխատանքից՝ գործող իշխանավորների ու նրանց լրատվական պատասխանատուների մասին ֆեյսբուքյան գրառման համար։

Աշխատանքի առաջարկ ստանալով «Կենտրոն» հեռուստաընկերությունից, հիմնել է հեղինակային քաղաքական-վերլուծական ամենօրյա հաղորդում։ 2018 թվականի մարտ ամսին «Կենտրոնի» նոր տնօրենությունը դադարեցնում է Դուլյանի հաղորդումները՝ պատճառաբանելով դրանց «ցածր վարկանիշը», սակայն որևէ կոնկրետ վարկանշային հետազոտություն չվկայակոչելով։ Հեռացման իրական պատճառն այդպես էլ չի բացահայտվում։ 2019-ից աշխատել է Ազատություն ռադիոկայանում:

 

 Հետևեք մեզ՝ այստեղ

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции