Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Եվրոպան ո΄չ ի վիճակի լուծել իր ներքին ճգնաժամերը, ո΄չ էլ լուրջ դերակատար է Հարավային Կովկասում. Մայսթեր

АНАЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Եվրոպան ո΄չ ի վիճակի լուծել իր ներքին ճգնաժամերը, ո΄չ էլ լուրջ դերակատար է իր հարևան տարածաշրջաններում՝ օրինակ Հարավային Կովկասում, որտեղ Եվրամիությունը փորձում է մեծացնել իր ներկայությունը՝ այդ թվում անվտանգության ոլորտում և ենթակառուցվածքային ծրագրերում ներդրումներ կատարելու առումով։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի շրջանակում ասել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Ստեֆան Մայսթերը:

Եվրոպայում քաղաքական ճգնաժամեր են մեկը մյուսի հետևից, և աջերը գնալով ավելի մեծ ժողովրդականություն են սկսում վայելել։ Ի՞նչ է սա Եվրոպայի համար և ինչպե՞ս կարող է փոխել Եվրամիության քաղաքականությունը։

Կարծում եմ՝ մենք արդեն տեսնում ենք, թե ինչ է նշանակում դա։ Սա առաջին հերթին ազդում է առանցքային հարցերի շուրջ միասնական լինելու՝ Եվրամիության կարողության, Սևծովյան տարածաշրջանում, Ուկրաինայում, նաև Հարավային Կովկասում միասնական ռազմավարական մոտեցում ունենալու վրա։ Մենք տեսնում ենք, որ անդամ երկրների միջև պառակտումը մեծանում է, աջ դիրքավորում ունեցող կուսակցություններն արգելակում են ԵՄ քաղաքականությունը, երբեմն նրանց մոտեցումները նույնիսկ համընկնում են նաև ռուսական քաղաքականության հետ՝ տարածելով նաև ռուսական ապատեղեկատվություն։ Դա խաթարում է Եվրամիության՝ իր հարեւանությամբ ավելի ռազմավարական քաղաքականություն վարելու հնարավորությունը: Ամենամեծ սպառնալիքը, թերեւս, այն է, որ մենք Ո՛Չ ի վիճակի լուծել մեր ներքին ճգնաժամերը, ինչպիսիք են տնտեսական իրավիճակը, միգրացիան, Ո՛Չ էլ լուրջ դերակատար ենք մեր հարևան տարածաշրջաններում՝ օրինակ Հարավային Կովկասում, որտեղ Եվրամիությունը փորձում է մեծացնել իր ներկայությունը՝ այդ թվում անվտանգության ոլորտում և ենթակառուցվածքային ծրագրերում ներդրումներ կատարելու առումով։ Այս ամենը կարևոր է նոր իրականության հարմարվելու և իսկապես ռազմավարական քաղաքականություն ունենալու՝ Եվրամիության ունակության հարցում։

Ի՞նչ է նշանակում Թրամփի նախագահությունը եվրոպական երկրների համար՝ ոչ միայն Ուկրաինայի եւ այդ երկրի ապագայի հետ կապված հնարավոր զարգացումների, այլ ընդհանրապես՝ ավելի լայն համատեքստում։

Մի քանի հարց կա այստեղ։ Առաջինն այն է, որ լիբերալ աշխարհակարգն այժմ վերջնականապես մոտենում է ավարտին։ Միացյալ նահանգները, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լիբերալ ժողովրդավարական կարգ հաստատեց ողջ աշխարհում և դրա երաշխավորն էր, այժմ ոչնչացնում է այն, ինչը մնացել է այդ համակարգից։ Սա ազդում է նաև անդրատլանտյան կապերի վրա, քանի որ Եվրոպան առաջադիմում և զարգանում էր հենց այս համակարգի շրջանակում։ Թրամփը փորձում է նաև բաժանել իրարից եվրոպական երկրները, պառակտում մտնցնել կոնկրետ հարցերի շուրջ, որպեսզի Եվրոպայից որոշակի օգուտներ ստանա անվտանգության, առևտրի, գուցե նաև տեխնոլոգիաների, պաշտպանական ծախսերը մեծացնելու հարցերում։ Բայց այստեղ դրական տարր էլ կա։ Կարծում եմ՝ Եվրոպայի վրա իսկապես ճնշում պետք է լինի, որպեսզի միավորվի, իսկապես պետք է մարտահրավեր նետել Եվրոպային, որպեսզի ավելի ակտիվ լինի և անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է թե ներսում, թե արտաքին հարաբերություններում։ Թրամփն իսկապես կարող է ճնշում գործադրել Եվրոպայի վրա, և դրա շնորհիվ հնարավոր է ավելի միասնական դառնալ, հակառակ դեպքում Եվրոպակն ավելի կպառակտվի։ Սա միգուցե եզակի հնարավորություն է՝ Եվրոպան միավորելու և որոշ քաղաքական հարցերում ավելի ուժեղ դառնալու համար։

Ի՞նչ եք կարծում, Թրամփի գործողությունները կարո՞ղ են ստիպել եվրոպական երկրներին զարգացնել սեփական ռազմական հնարավորությունները և բարձրացնել ինքնիշխանության մակարդակը։

Կարծում եմ՝ կա ըմբռնում, որ Եվրոպան պետք է ինքնիշխան դառնա սեփական անվտանգության ապահովման հարցում, որ պետք է ավելի քիչ կախված լինել ԱՄՆ-ից, քանի որ Ամերիկան այլևս չի այնքան չի օգնի Եվրոպային անվտանգությունն ապահովելու հարցում, ինչպես նախկինում էր։ Փետրվարի վերջին Գերմաինայում ընտրություններ են լինելու, և կանցլերի պաշտոնի ֆավորիտը՝ Ֆրիդրիխ Մերցը պահպանողական կուսակցությունից, վերջերս իր ելույթում հստակեցրեց, որ եվրոպական անվտանգությունն ապահովելու համար ներդրումները մեծացնելը, անվտանգության ոլորտի ծախսերը զանգվածաբար ավելացնելն իր ծրագրի մի մասն են։ Նա պատրաստակամություն ունի առաջ տանել այս հարցն ու նպաստել, որպեսզի մի շարք հարցերում Եվրոպայի ռազմավարական ինքնիշխանությունն աճի։ Այնպես որ, առաջիկա տարիներին, կարծում եմ, Եվրոպան ավելի ինքնիշխան կդառնա։

 Հետևեք մեզ՝ այստեղ

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы