Մեկ ամուսինը լավ է, մի քանիսը՝ ավելի լավ. Տիբեթի բազմամուսնության վաղեմի ավանդույթը
ЛАЙФԿարծիք կա, որ կանայք մոնոգամ են, իսկ տղամարդիկ իրենց բնույթով որոնում են բազմազանություն, սակայն Տիբեթի բազմամուսնության վաղեմի ավանդույթը հերքում է այս համոզմունքը: Այստեղ ընդունված է աղջկան ամուսնացնել ընտանիքի բոլոր եղբայրների հետ:
Նման անսովոր վերաբերմունքը ֆինանսական բարեկեցության երաշխիք է, քանի որ ընտանիքի սեփականությունը բազմապատկվում է սերնդից սերունդ:
Ավանդույթի համաձայն՝ ընտանիքի ավագ որդին իր համար կին է ընտրում, իսկ փոքր եղբայրներին կինը բաժին է ընկնում ավանդաբար: Շատ ամուսիններ ունենալը հաջողություն է համարվում, քանի որ ընտանիքը հարուստ կլինի: Եթե ամուսիններից մեկը կցանկանա ամուսնանալ այլ կնոջ հետ, ապա պետք է առանձնանա իր գույքով ու չհավակնի նրան, ինչ պատկանում է ընտանիքին:

Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց միանգամայն հարմար է հարաբերությունների այդ մոդելը: Այն դեպքում, երբ ամուսինը չի մտածում ընդհանուր բարեկեցության մասին, կինը կարող է նրան անգամ տանից վռնդել:
Ինչ վերաբերում է ամուսնական «պարտքին», ապա կինը կարող է ընտրել, թե ով է իրեն ավելի հաճելի: Երեխաները, որոնք ծնվում են ընտանիքում, դաստիարակվում են համատեղ ուժերով, սակայն հայրը համարվում է ավագ եղբայրը:



