Մեղրիի մասին փաստերով. Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն. Լեւոն Քոչարյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն անդրադարձել է այս օրերին քննարկման առարկա դարձած Մեղրիի թեմային եւ ֆեյսբուքյան գրառում կատարել:
Մեղրիի մասին փաստերով.
1.Հեյդար Ալիևը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց
- Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն
- Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ(էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով
- Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս, Լաչինի միջանցքով հանդերձ
- Չնայած նախնական համաձայնության Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից
- Այսօր՝ Արցախի կորստից հետո, Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ, դիմացը չստանալով ոչինչ
- Փաշինյանի իշխանության ժամանակ Արցախը կորսվել է, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է Մեղրիից ավելի մեծ տարածք և չի էլ պատրաստվում հետ վերադարձնել
- Առնվազն տարօրինակ և անազնիվ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտոնյաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծվում բուն փաստաթուղթը, որն առաջացել է այդ բանակցությունների արդյունքում և որում հստակ ֆիքսված է, որ Մեղրին չէր փոխանակվելու: Եզրակացությունները յուրաքանչյուրի համար պետք է որ ակնհայտ լինեն:
Սրանք փաստեր են, իսկ իշխանությունների և այլ ուժերի կողմից գեներացվող աղմուկն այս ամենի շուրջ պարզապես նպատակ է հետապնդում նորից մոլորեցնել հասարակությանը հերթական միակողմանի զիջումների գնալուց առաջ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Кому собираются доверить? «Паст»
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



