Սորոսը 6 մլն դոլար Է տրամադրել Քլինթոնի նախագահական ընտրարշավին
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 6 մլն դոլար Է նվիրաբերել Priorities USA Action կազմակերպությանը, որն զբաղվում Է դեմոկրատների նախընտրական արշավի աջակցմամբ եւ ներկայում օժանդակում Է Հիլարի Քլինթոնի նախագահական ընտրարշավին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Hill թերթը՝ հղում անելով կազմակերպությ ան ֆինանսական հաշվետվությանը:
Նշվում Է, որ ընդհանուր առմամբ ներդրողը 7 մլն դոլար Է նվիրաբերել Priorities USA Action-ին, որը 2015 թվականին 41 մլն դոլար Է հավաքել Քլինթոնի նախընտրական արշավի համար:
Թերթի տեղեկատվությամբ՝ խոշոր նվիրատվություններ են կատարել նաեւ երաժիշտ Հաիմ Սաբանը եւ նրա կինը, որոնց ներդրումը կազմել Է 5 մլն դոլար, եւ ֆինանսիստ Դոնալդ Սասմանը, որը ներդրել Է 2,5 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը`AP
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



