ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն շարունակում են քննարկումները համագործակցության ձևաչափի վերաբերյալ
ПОЛИТИКАՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն շարունակում են քննարկումները համագործակցության վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, ՀՅԴ-ն ի վերջո կոալիցիա կմտնի, թե ոչ: «Սպասեք քննարկումների ավարտին և ամեն ինչ պարզ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մինասյանը:
Հարցին, թե ե՞րբ կավարտվեն քննարկումները, պատգամավորը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել»: Նա հավելեց, որ այս պահին քննարկումները շարունակվում են:
Նա հերքեց տեղեկությունը, թե իրեն մարզպետի պաշտոն են տալու՝ որակելով դա ապատեղեկատվություն: Իսկ հարցին, թե ո՞ր նախարարի պաշտոնն է ստանալու, Մինասյանը պատասխանեց. «Թույլ տվեք գնալ և կատարել պատգամավորի իմ լիազորությունները»:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



