Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հնարավոր է, արդյոք, իրականում ոչ ալկոհոլային օղի կամ վիսկի արտադրել, և արդյոք դա անվնաս է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ շարունակվում է այն նյութի որոնումը, որն ունի ալկոհոլի ազդեցություն, այսինքն՝ հանգեցնում է էյֆորիայի վիճակի, բայց չի առաջացնում թունավորումներ, խումհար և այլ բացասական հետևանքներ օրգանիզմի համար։ Միևնույն ժամանակ, պարբերաբար ոչ ալկոհոլային... ալկոհոլի ստեղծման մասին տեղեկություններ են հայտնվում։ Դե, օրինակ՝ գարեջրի մասին շատերը գիտեն: Բայց, ահա, «ոչ ալկոհոլային օղի» արտահայտությունը մի տեսակ խորթ է հնչում: Այդուամենայնիվ, ի մասնավորի, 2002 թվականին ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ մերձմոսկով յան Պուշկինո քաղաքի բնակիչը հորինել է կոմպոզիցիա, որը օղին դարձնում է ոչ ալկոհոլային։ Ընդ որում, հավելանյութի պարունակությունը, որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել թունավորման ազդեցությունը, չի բացահայտվել։ Հաղորդվել է, որ դա կատվախոտի հոտով դեղնավուն հեղուկ է։ Մեկ շիշ օղու համար անհրաժեշտ է 25 միլիլիտր հավելում: Գյուտի հեղինակը պնդում էր, որ նույնիսկ ճանապարհային ոստիկանությունն առանց սարքի չի կարող բացահայտել իր «ոչ ալկոհոլային» օղու թունավոր չափաբաժին օգտագործածին: Իհարկե, առողջապահության մասնագետները զգուշացրել են, որ այդ ամենը պետք է մանրամասն հետազոտվի և հաստատվի անվտանգությունը, որն այդպես էլ չի եղել:

Արդյո՞ք հնարավոր է, որ օղին ամբողջովին ոչ ալկոհոլային լինի:

Կարծիք կա, որ անհնար է բացարձակապես ոչ ալկոհոլային օղի հորինել, քանի որ այդ ըմպելիքը սովորաբար պարունակում է 40 % ալկոհոլ և 60 % ջուր, և անհնար է ամբողջությամբ բացառել առաջին բաղադրիչը։ Նույնիսկ ոչ ալկոհոլային գարեջուրը իրականում պարունակում է մինչև 0,5 % ալկոհոլ:

Սակայն վերջին տարիներին, այսպես կոչված, ոչ ալկոհոլային ոգելից խմիչքները հայտնի են դարձել բարերի ոլորտում: Դրանք խմիչքներ են, որոնք համով և բույրով մոտ են ավանդական ալկոհոլին, սակայն զուրկ են ալկոհոլից։ Դրանց արտադրության համար օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ, օրինակ՝ պտտվող գոլորշացուցիչներ, որոնք թույլ են տալիս ալկոհոլը բաժանել ավելի ցածր ջերմաստիճանում, քան սովորական պայմաններում։ Բացի այդ, ալկոհոլային համով ըմպելիքներն էլ ավելի հեշտ է ստանալ ջրին տարբեր եղանակներով բուրավետիչներ խառնելով:

Ներկայում թունդ ալկոհոլային խմիչքների ոչ ալկոհոլային անալոգները ստեղծվում են արտոնագրված տեխնոլոգիաներով։ Օրինակ՝ մի ֆրանսիական ըմպելիք արտադրող ընկերություն ներկայացրել է ոչ ալկոհոլային վիսկիների շարք, որոնք պատրաստվում են կապսաիցինի ածանցյալներից: Դրանք առանց հոտի մոլեկուլներ են, որոնք ունեն նույն ատոմային կառուցվածքը, ինչ ալկոհոլը: Արտադրողի խոսքով, այդ մոլեկուլները հնարավորություն են տալիս առանց խմորման ալկոհոլի համով ըմպելիք ստանալ, բայց առանց հարբեցման հատկության։

Նմանատիպ մեկ այլ գյուտ պատկանում է Լոնդոնի Կայսերական քոլեջի նյարդաֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ բրիտանացի Դեյվիդ Նաթթին։ Նա հայտնաբերել է հատուկ գամմա-ամինաբուտիրաթթու (GABA, նյարդային համակարգի գրգռման և արգելակման հավասարակշռություն) ընկալիչ, որը պետք է խթանվի, որպեսզի մարդու մոտ արբեցման վիճակ առաջացնի՝ առանց ալկոհոլի կողմնակի ազդեցությունների: 2014 թվականին նա և իր թիմը սկսել են աշխատել սինթետիկ ալկոհոլի ստեղծման վրա, իսկ 2018 թվականին արտոնագրել են գյուտը։ Նյութի բաղադրությունը չի բացահայտվում, ըստ ԶԼՄ-ների, դա արդեն ոչ թե էթիլային սպիրտ է, այլ բոլորովին այլ քիմիական նյութ։ Ըստ մշակողների, իրենց ըմպելիքի ընդամենը մի քանի միկրոգրամն ապահովում է այն բոլոր հաճելի վիճակները, որոնք տալիս է ալկոհոլը՝ թուլացում, շփվողականություն, զվարճանք։ Միաժամանակ չի առաջացնում խումհար, գլխացավ, բերանի չորություն, ագրեսիա և այլ բացասական հետևանքներ։ Natta անվանված այդ առաջին կոմերցիոն սպիրտն արդեն վաճառվում է Մեծ Բրիտանիայում, և մշակողները նախատեսում են մինչև 2025 թվականը այն որպես հավելում թողարկել ցանկացած այլ խմիչքի և կոկտեյլների համար: Բայց, այնուամենայնիվ, շատ փորձագետներ են զգուշանում Natta-ից: Ըստ նրանց, անհնար է վստահորեն ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն մարդկանց առողջության համար։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе