Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru–ն «Հայերը հիասթափված են Փաշինյանից, բայց դա բավարար չէ երկիրը փրկելու համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը իջել է իր կառավարման յոթ տարիների ամենացածր մակարդակին։ «Միայն 11,3 %-ն է նշել, որ կքվեարկի ՔՊ–ի օգտին, եթե հաջորդ կիրակի անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Դա 2018 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է», լրագրողների հետ զրույցում ասել է Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը։ Աջակցության ցածր մակարդակը բացատրվում է, մասնավորապես, արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանի ձախողումներով։ Այստեղ կան մի շարք պարտություններ՝ Ղարաբաղի հանձնում, հայկական տարածքների կախյալ կարգավիճակ, որոնք Ադրբեջանը անվանում է վիճելի, և շարունակական վեճեր մի միջանցքի շուրջ, որը կանցնի Հայաստանի հարավային շրջաններով «մայրցամաքային» Ադրբեջանից մինչև Նախիջևան: Միևնույն ժամանակ, Փաշինյանը չի կարող պարծենալ այլ իրական հաղթանակներով:

Այո, իսկապես, վարչապետը և Հայաստանի կառավարության մյուս ներկայացուցիչները ողջունելի հյուրեր են արևմտյան գրասենյակներում, նրանք հանդիպում են այնտեղ, շփվում, ինչոր բաներ ստորագրում և նույնիսկ մասնակցում ռազմաքաղաքական հարցերին նվիրված հանդիպումներին։ Բայց իրականում այդ հանդիպումները չեն ամրապնդել Հայաստանի միջազգային դիրքերը և չեն նպաստել նրա անվտանգության ապահովմանը։ Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով, Թուրքիան պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ, իսկ Արևմուտքն օգնում է միայն խոսքերով, մանր ողորմածություններով և հին զենքերով։

Ցածր վարկանիշի երկրորդ պատճառը ներքին խառնաշփոթն է։ «Այո, երկրի տնտեսությունն աճում է, բայց դա գործնականում չի ազդում հասարակ քաղաքացիների բարեկեցության աճի վրա։ Ավելին, վերջերս կառավարությունը ստիպված է եղել բարձրացնել հարկերը, ինչպես նաև Երևանի հասարակական տրանսպորտի արժեքը»,- regnum. ru գործակալությանը բացատրել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։

Սառնարանը, ինչպես գիտենք, միշտ հաղթում է հեռուստացույցին, ուստի Փաշինյանը հայկական լուսավոր ապագայի մասին կարող է ասել այն, ինչ ուզում է, բայց երկրի քաղաքացիները տեսնում են կոնկրետ հայկական ներկան ու դատում դրանով։ Եվ դա, կարծես թե, հնարավորություն է տալիս փրկել երկիրը, որը Փաշինյանը տանում է դեպի տնտեսական ճգնաժամ և ինքնիշխանության կորուստ։ «Եթե Հայաստանն արթնացել է և ցանկանում է ձերբազատվել Փաշինյանի արևմտամետ ռեժիմից, եթե երկրում նոր ընտրություններ անցկացվեն, և դրանց արդյունքները հարաբերակցեն հարցումների հետ, դա, իհարկե, մեծ բեկում կլինի երկրի համար»,–regnum.ru գործակալությանը տված հարցազրույցում նշել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը: Իր հերթին, Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայ բնակչությունը ավելի լավ գիտակցի իր ներկան ու այն ապագան, որտեղ նրան տանում է Փաշինյանը։ Վերջերս փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի առասպելական անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի ԵԱՏՄ-ին իրական անդամակցության կորստին։

«Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի փակել շուկաները Եվրասիական տնտեսական միության հետ։ Դա ակնհայտ է», -ասել է Օվերչուկը և հավելել, որ այստեղ փոխզիջումներ չեն կարող լինել, իսկ Երևանի պաշտոնյաների բոլոր հայտարարությունները, թե հնարավոր կլինի «ինչոր լուծում» գտնել, ուղղակի մոլորեցնում են հայ ժողովրդին։ Թվում է, թե սա հստակ և հասկանալի ազդանշան է բոլորին։ «ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն միավորելու փորձերը Մոսկվան դիտարկում է որպես ազատ առևտրի ռեժիմի չարաշահում։ ԵԱՏՄ-ն այս հարցով ԵՄ-ի հետ որևէ համաձայնագիր չի կնքել։ Ստացվում է, որ Հայաստանը կամայականորեն ցանկանում է պատուհան բացել Եվրոպայից Ռուսաստան ապրանքների փաստացի մաքսանենգության համար»,- ասել է Նիկիտա Մենդկովիչը։ Եվ դա կոնկրետ պահանջ չէ միայն Հայաստանի նկատմամբ։

Մոսկվան պարզապես հետևողականորեն հավատարիմ է չարաշահումներ թույլ չտալու դիրքորոշմանը։ Տասնմեկ տարի առաջ նա նույն բանն ասաց Ուկրաինային, մինչդեռ Կիևը ծրագրում էր մնալ ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագրերի շրջանակներում։ Այնուամենայնիվ, հարց է, թե այս ամենն իսկապե՞ս կնպաստի հայ բնակչության արթնացմանը։ Այո, ՌԴ փոխվարչապետը ճիշտ է, բայց նրա խոսքերը դժվար թե ստիպեն շատ հայերի փոխել իրենց տեսակետը, զգուշացրել է Հայկ Խալաթյանը։ «Հայ հասարակության այն հատվածը, որը սթափ է գնահատում երկրում տիրող իրավիճակը, նույնիսկ առանց Օվերչուկի էլ հասկանում է, թե ինչով է սպառնում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ գնալու ներկայիս ընթացքը։ Ավելին, այդ շարժումն առանց ապագա անդամակցության երաշխիքների է։ Սակայն Ռուսաստանի հետ միությունից հիասթափվածներին դժվար թե Օվերչուկի կամ այլ պաշտոնյաների խոսքերը խելքի բերեն»,-ասել է regnum. ru գործակալության աղբյուրը։

Փաշինյանի ՔՊ–ի վարկանիշն իսկապես փլուզվել է, բայց նա իր 11,3 տոկոսով շարունակում է մնալ առաջատար մրցակիցների ֆոնին։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ վարչապետին և նրա շրջապատին իրական այլընտրանք չկա: Հայկ Խալաթյանի խոսքով, Մոսկվայից անհրաժեշտ է քրտնաջան և հետևողական տեղեկատվական աշխատանք՝ մարդկանց բացատրելու Փաշինյանի քաղաքականությունից բխող բոլոր հնարավոր ռիսկերը և այն հեռանկարները, որոնք երկրին տալիս է ռուսական ինտեգրացիոն կառույցներում մնալը։ Անհրաժեշտ է ստեղծել «գրավիչ փաթեթ» նախաձեռնությունների համար, ինչպես անում է Եվրամիությունը։ Ավելին, ԵՄ-ն ինքը հիմա հուսահատ ճմռթում ու պատռում է սեփական փաթեթը՝ պատժամիջոցներով և Վրաստանի նկատմամբ պահվածքի պատճառով, որը համարձակվել է հայտարարել իր ազգային շահերի մասին։ Դա նշանակում է, որ Հայաստանի ավելի ու ավելի շատ բնակիչներ պատրաստ կլինեն դադարել հավատալ եվրոատլանտյան հեքիաթներին և վերադառնալ իրականություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы