Ереван, 12.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


12 ամիս տևեցին որոնումները. թnւրքերը հավաքել էին ու գաղտնի տեղում հուղարկավորել. «Ցորի» հրետանավոր Հայկ Մելիքյանի մայր

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությանյանին հինգ ու կես տարվա ազատազրկումը 44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շատ մեղմ պատիժ է համարում։

Նաիրա Մելիքյանը գրել է. 

«2020թ. հոկտեմբերի 12-ին ՊԲ բանակի գլխավոր հրամանատար Ջալալ Հարությունյանի ապիկար կառավարման և խայտառակ հրամանի հետևանքով՝ «թողնել մերոնք են», զոհվեցին մեր տղաները, Ցորի Դ20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 13 ժամկետային զինծառայողներ ու նրանց հետ մինչև վերջ կռիվ տված ազնվագույն կամավոներ, ընդհանուր թվով 20 անձ: Դիվիզիոնի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը մինչ օրս անհետ կորած է: Նրա ծնողները վերջերս մահացան, պատերազմից 4 տարի անց այդպես էլ չիմանալով իրենց որդու ճակատագիրը:

Թե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղաները, գիտենք մենք և ականատեսներն, ովքեր հրաշքով են փրկվել: Դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալված է փախուստի դիմելու համար: Նրա մասով դատավարությունն ընթացքի մեջ է:

Դեռ էլի մեղավորներ կան, ովքեր ազատության մեջ են, բայց իրենց հերթն էլ կգա:
2020թ. հոկտեմբերի 12-ից սկսած մեր ծնողական համայնքը ձեռնարկել է ամեն հնարավոր բան տղաների զոհվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչպես նաև տղաների մարմինները գտնելու համար: Էլ ուր չենք դիմել՝ ՀՀ կառավարություն, ԱԳՆ, ՄԻՊ, Կարմիր Խաչ, միջազգային ատյաններ, և այլն և այլն: Ոչ մի աջակցություն որևէ մարմնից:

Ասեմ ավելին, իմ որդին Հայկ Մելիքյանը, չկար ոչ զոհվածների, ոչ անհետ կորածների, և ոչ էլ գերիների ցուցակում: Այնպիսի տպավորություն է, կարծես նա երբեք չէր էլ եղել:

Ադրբեջանցիները տելեգրամյան ալիքում մի վիդեո էին տեղադրել, որում երևում էին մեր տղաների այլանդակված մարմինները, իսկ թուրքերն, այդ ահասարսուռ տեսարանի ֆոնին, հպարտանում էին թե ինչպես են ոչնչացրել մարտկոցը: Տղաս այդ կադրերում էլ չկար:

12 ամիս տևեցին որոնումները:

Մեր ծնողները՝ մասնավորապես Արմեն Ասրյանը, Ջիվան Միքայելյանը, Եղիշե Զաքունցը, և այլոք, Արցախի ԱԻՆ-ի ներկայացուցիչների և թուրք ուղեկցորդների ուղեկցությամբ, միայն տասից ավելի անգամ գնացել են դեպքի վայր՝ Հադրութի և Վարանդայի մոտակայքում գտնվող Ջուվարլու անվանումով տարածք, որտեղ վերջին անգամ տեղակայվել էին մեր տղաներն ու զոհվել: Որոնումներն արդյունք չէին տալիս, տղաների մարմինները չկային: Ինչպես պարզվեց ավելի ուշ, թուրքերը հավաքել էին ու գաղտնի տեղում հուղարկավորել:

Չեմ պատմի թե ինչի միջով են անցել մեր ծնողները, քանի անգամ են բարձրացել հանձնված Շուշի ու  թուրքերին աղաչել թույլ տալ մեկ անգամ էլ գնալ դիրք:

Ասեմ, որ տղաների մարմինները որոնելուն զուգահեռ, իմ կողմից նշված ծնողները, մասնավորապես Արմեն Ասրյանը, ով պրոֆեսիոնալ հրետանավոր է, կոչումով գնդապետ, իրականացրել է նաև փաստերի հավաքագրում,  ինչը մեզ հետագայում շատ օգնեց քննչականում և դատարանում:

Հիշեցնեմ, դատական գործը հարուցել ենք Ցորի դիվիզիոնի 1-ին մարտկոցի որդեկորույս ծնողներով՝ 2021թ. հունվարին:

2021թ. նոյեմբերին, ռուս խաղաղապահների աջակցությամբ, մեզ վերջապես հաջողվեց վերադարձնել տղաների մասունքները՝ մեկ պարկ ոսկոր (ոչ մի գանգ, հավանաբար գլուխները կտրել են):

ԴՆԹ նույնականացման արդյունքում ես ստացա որդուս աջ ազդրի ոսկորը, և այդ մեկ թանկագին մասունքով դագաղը դրի հողի մեջ: Մինչ օրս էլ չգիտեմ թե ինչ են արել տղայիս և որտեղ են թաղել: Արցախը չկա:

Ասեմ նաև, որ վերը ներկայացված գործողություններին զուգահեռ, անթիվ անհամար անգամներ վազվզել ենք քնչականներով, դատարաններով, ցուցմունքներ տվել, ապացույցներ ներկայացրել, և էլ ինչ չենք արել, չնայած մեր ողբին ու ցավին:

Վերջին մեկ տարուց ավելին, եղել ենք Գորիսի ճամփեքին, քանի որ գործն այնտեղ էր քննվում:
Գրեթե ամեն շաբաթ նիստ է նշանակվել Գորիսի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատական գործի շրջանակներում ցուցմունք են տվել 50-ից ավելի վկաներ:
2025թ. հունվարի 15-ին Գորիսի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ կայացվեց մեղադրական վերդիկտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ երեկ փետրվարի 07-ին, հրապարակվեց պատիժը՝  հինգ ու կես տարվա ազատազրկում, որն, ըստ իս շատ մեղմ պատիժ է:

Մենք հասանք նման արդյունքի ոչ միայն մեր հետևողականության, այլ նաև մեր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի, դատախազ Դավիթ Նավասարդյանի արհեստավարժ գործողությունների, և ամենակարևորը՝ դատավոր Գարիկ Աբելյանի անաչառ որոշման արդյունքում:

Շնորհակալություն պարոնայք, դուք մասամբ վերականգնեցիք մեր հավատը սպանված արդարադատության նկատմամբ: Եվ ամենակարևորը, դուք ապացուցեցիք, որ անգամ համընդհանուր այլասերման և արժեզրկման պայմաններում, կարելի է մարդ մնալ ու չմասնակցել ստին ու սրբապղծությանը:

Այսպիսով, մեր 4-ից ավելի տարիրների պայքարն իր առաջին արդյունքը տվեց, թեև մենք լավ գիտենք, որ դեռ շատ երկար պետք է պայքարենք:

Այս ամենը գրում եմ մեկ նպատակով, որպեսզի բոլոր նրանք, ովքեր անամոթաբար կամ անգիտության արդյունքում, գրառումներ են անում, թե իբր Ջալալին «փուռն է տվել» նիկոլ փաշինյանը, ապատեղեկատվություն չտարածեն: Ամոթ է տիկնայք և պարոնայք, ամոթ: Հեռու մնացեք:  Մենք այս ամենն անում ենք միայն մեր անմեղ ձագերի հիշատակի ու հոգու հանգստության համար, և ոչ թե ձեր նմաններին գրառումների կամ կենացների հնարավորություն տալու համար:
Իսկ Ջալալին խորհուրդ կտամ, դատարաններով վազվզելու և վճիռը բողոքարկելու փոխարեն (թեև դա իր իրավունքն է), վերջապես առերեսվել ճշմարտության հետ և արժանապատվություն դրսևորել, չէ՞ որ Գեներալ Լեյտենանտ է, ՀԵՐՈՍ:

Ինքը շատ լավ գիտի, որ ոչ թե մեկ, այլ երկու անգամ է ասել «մերոնք են», դա են փաստում վկաներն ու գրանցամատյանները:

Եվ բացի այդ, եթե անգամ մի պահ ընդունենք, որ նրա խոսքերը ճիշտ չեն փոխանցվել, ապա ինչո՞ւ այդ դեպքում դեպքից անմիջապես հետո նա ծառայողական քննություն չի սկսել ու չի պատժել մեղավորներին, չէ՞ որ 20 զինծառայող էր զոհվել, լավագույն հրետանային միավորներից մեկը շարքից դուրս էր բերվել: Ճիշտ հակառակը:

Երկրորդ, պարտավոր չէր նա արդյո՞ք լինել առավելագույնս հստակ իր խոսքերում կամ հրահանգներում, թյուրըմբռնումներից խուսափելու համար, չէ որ գործ ուներ մարդկային կյանքերի հետ։

Գրանցամատյանները և բազմաթիվ վկաներ վկայում են, որ, ասել է մերոնք են, մնացյալը կարևոր չէ՝ «հաստատ մերոնք են, թողնել մերոնք են» և այլն, բանալի արտահայտությունը «մերոնք են»-նն է, և կասկած չկա, որ նրա խոսքերը նույնությամբ գրանցվել են կապավորների կողմից և փոխանցվել:
Եվ վերջապես, ո՞ր կանոնադրությամբ էր հրետանին հայտնվել առաջնագծից էլ առաջ,  3 շաբաթում 6 տեղակայման վայր, մի պահ պատկերացրեք ձեր մաշկի վրա թե դա ինչ է:

Իր  ճառերում, Ջալալը մեղադրեց բոլորին, ասելով, որ դիվիզիոնի հրամ. կազմը կարող էր ինքնուրույն որոշում կայացնել: Բայց չէ որ նա դա արել էր դեռ դեպքից 1 օր առաջ դիվիզիոնը Ջրաշխարհի տարածք ետ քաշելով, բացատրելով դա նրանով, որ իրենց տեղակայման վայրը բացահայտված է, և այլևս վտանգավոր է այնտեղ գտնվելը, և որ այդ կետից ևս իրենք կարող են շատ հանգիստ խոցել իրենց առաջադրված թիրախները:

Ինչո՞ւ էք ստիպել, որ դիվիզիոնը վերադառնա իր նախկին դիրք։

Պարտավոր չէր ՊԲ հրամանատարը չմիջամտել, այլ թույլ տալ, որ դիվիզիոնի հրամ. կազմը մնար իր որոշմանը, հատկապես եթե շտաբը չէր տիրապետում իրավիճակին, երբ առաջնագիծը ճեղքված էր, երբ Հադրութն անցել էր թշնամուն, երբ բազմաթիվ դիվերսիոն խմբեր էին ներթափանցել այդ ուղղությամբ, պարտավո՞ր չէր ՊԲ հրամանատարը դրսևորել զգուշություն: Չպե՞տք է ՊԲ հրամանատարը լսեր հետախուզության պետին, ով ասում էր, որ չգիտի յուրային զորք է թե ոչ:

Մեղադրանքն առաջադրված է «հանցավոր ինքնավստահություն» կամ «հանցավոր անփութություն» հոդվածով, առավելագույնը 4-8 տարի, ծիծաղելի պատիժ 20 մարդու կյանքից զրկելու համար:
Իսկ միգուցե «հանցավոր դիտավորությու՞ն»․ Այս գործի շրջանակներում, և շատ ու շատ այլ պատերազմական դրվագներով, ես մեկ անգամ չէ, որ դրանում համոզվել եմ, բայց ցավոք այս պահին դա չենք կարող ապացուցել։

Եվ վերջապես գտեք ձեր կորսված խիղճը պարոն գեներալ»։ 

 Հետևեք մեզ՝ այստեղ

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»