Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ ավելի հեշտ է սկսել, քան դադարեցնել. ԱՄՆ-ը խորապես թքած ունի. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

sibkray.ru–ն «Փաշինյանի օրոք Հայաստանը կարող է դադարել գոյություն ունենալ որպես պետություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ բարեկամություն փնտրելու, իսկ նրա բացակայությամբ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է երկու փաստաթուղթ, որոնք իրենց տրամաբանությամբ պետք է դուր գան Վաշինգտոնին։ Սակայն ԱՄՆ-ը խորապես թքած ունի Հայաստանի խորհրդարանի, Փաշինյանի կամ Հայաստանի վրա: Եթե այն անհետանա մոլորակի քարտեզից, ոչ ոք չի էլ նկատի։

Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև հունվարի 14-ին ստորագրված համաձայնագիրը հավանության է արժանացել Հայաստանի Ազգային ժողովի կողմից։ «Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխադարձ աջակցության մասին» վավերացված համաձայնագիրը (դե ֆակտո ուժի մեջ է 2024 թվականի ամռանը) օրինականացնում է ամերիկյան կողմին մաքսային տեսանելի գործարքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը։ Բացի այդ, ԱՄՆ-ը Հայաստանի մաքսային կոմիտեին տրամադրել է համակարգիչներ և բեռների հաշվառման ու մոնիտորինգի համար նախատեսված հատուկ ծրագրակազմ, որն արդեն իսկ տեղադրվում է Վրաստանի և Իրանի հետ սահմանին, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում։

Նույն օրը վերջնականապես ընդունվել են նաև «Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցման, տեղեկատվության փոխանցման և երկակի նշանակության մտավոր գործունեության արդյունքների մասին» օրենքում փոփոխությունները։ Այդ օրենքը Հայաստանի կառավարությանը լրացուցիչ լիազորություններ է տալիս ոչ միայն ապրանքները վերահսկել, այլ նաև դրանց հատկությունների և դրանց հետ գործարքների մանրամասների մասին տեղեկատվությունը կառավարել:

Հասկանալի է, որ այդ ամենն ուղղված է Իրանի և Ռուսաստանի հետ բոլոր առևտրային գործողությունները վերահսկողության տակ դնելուն։ Եվ եթե Հայաստանն այժմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների տարանցման կետ է, ապա համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց հետո այդ «կրպակը» կփակվի։ Եվ դա՝ չնայած նրան, որ Հայաստանի տնտեսության ողջ «աճը» պայմանավորված է միայն դրանով։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն միասին չեն հասնում ԵԱՏՄ երկրների, հիմնականում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալի անգամ կեսին։ Այսպես, անցած տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանը ԱՄՆ-ի հետ ընդամենը 381,1 մլն դոլարի առևտուր է իրականացրել՝ գրանցելով 39,2 % անկում։ Եվրոպայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը 2,1 մլրդ դոլար՝ 14,1 % անկումով, մինչդեռ ԵԱՏՄի հետ, իսկ գործնականում՝ Ռուսաստանի հետ, շրջանառությունը կազմել է գրեթե 12 մլրդ դոլար՝ 68,3 % աճով։ Modex-ի ուսումնասիրության համաձայն, հայկական բանկերի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է 912 մլն դոլար՝ 49 %-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ տպավորիչ արդյունքը պայմանավորված է բացառապես ռուսուկրաինական ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված առևտրի «ռազմավարական պատուհանով»։

Համաձայնագրերի ստորագրմամբ Հայաստանն ընտրել է Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման ճանապարհը։ Անհնար է բացառել նաև հարևանների հետ հարաբերությունների ամբողջական խզումը, որը կավարտվի Հայաստանի՝ որպես պետության անհետացումով։ Դրան ուղղված առաջին քայլերն արդեն արված են։ Հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկվի ԱՄՆ սահմանային անվտանգության հատուկ խումբ։

Հայ-ադրբեջանական հակամարտության հերթական փուլի սպառնալիքի ֆոնին Փաշինյանը համառորեն ամերիկացիներին քարշ է տալիս դեպի Հարավային Կովկաս, այդ թվում՝ Իրանի հետ սահման։ Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը գործում է ԵՄ-ի հետ համաձայնագրով, նույնպես ձգտում է նույն նպատակներին: Փաստորեն, Փաշինյանի նոր գործընկերները հետախուզություն են իրականացնում Իրանի հետ սահմանին: Թե Թեհրանն ինչպես կարձագանքի դրան՝ հաշվի առնելով այն, որ ռուս սահմանապահները լքել են հայիրանական սահմանը, բաց հարց է։

Միաժամանակ Հայաստանը բացում է իր սահմանները Թուրքիայի հետ, որտեղից երկիր պետք է մտնի ամերիկյան հեղուկ գազը, որը պետք է փոխարինի ռուսական գազին։ Ի դեպ, Հայաստանի համար ներկայիս գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 165 ԱՄՆ դոլար, մինչդեռ Եվրոպայում գազի արժեքը հասել է 554 դոլարի։ Փաշինյանն անում է ամեն ինչ ռուսական բիզնեսը երկրից դուրս մղելու և այն թուրքական բիզնեսով ակտիվորեն փոխարինելու համար։

Դե, հիմա էլ՝ Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց և միջազգային ասպարեզում նրա առաջին քայլերից հետո, կարելի է ենթադրել, թե ինչպես կվարվեն ԱՄՆ ամենամոտ գործընկերները։ Մերձավոր Արևելքում Իսրայելին իրավունք է տրվել վերցնել ցանկացած տարածք և վերաբնակեցնել (ոչնչացնել) միլիոնավոր արաբների։ Իսկ ինչո՞ւ պետք է Վաշինգտոնը դատապարտի, օրինակ՝ Թուրքիային և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին, եթե վերջիններս ցանկանում են, ասենք, կտրել «Զանգեզուրի միջանցքը», կամ նույնիսկ վերադարձնել Օսմանյան կայսրության կամ Մեծ Թուրանի «նախնյաց հողերը» ։

Եվ ամենակարևորը՝ ո՞վ կպաշտպանի դժբախտ Հայաստանին, եթե մինչ այդ նա վերջնականապես բախվի իր հարևանների՝ Իրանի և Ռուսաստանի հետ, որոնցից էլ կախված է նրա ֆիզիկական գոյությունը։ Բայց Փաշինյանը շարունակում է կատարել օրեցօր գնալով ավելի լկտիացող Ադրբեջանի բացարձակապես բոլոր քմահաճույքներն ու ցանկությունները։ Փաշինյանի մերձավոր շրջապատում ավելի ու ավելի են բարձրանում Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության ֆոնին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հետագա մերձեցման անհնարինության և ժամանակավրեպ լինելու մասին ձայները։ Դրա հետ էր կապված նաև արտգործնախարար Միրզոյանի վերջին այցը Մոսկվա՝ որպես հենց այդ լարվածությունը փոքրինչ թուլացնելու փորձ։ Բայց հայոց սահմաններին ամերիկացի կոմանդոսների ծանր քայլերը վկայում են այն մասին, որ աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ ավելի հեշտ է սկսել, քան դադարեցնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе