Թուրք-սիրիական սահմանին հրետանակոծության հետևանքով զոհվել է սիրիական բանակի զինվոր. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕԹուրք-սիրիական սահմանին հրետանակոծության հետևանքով զոհվել է սիրիական բանակի 1, վիրավորվել` 5 զինվոր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր Լաթաքիայի հյուսիսային հատվածում:
Ներկայում Լաթաքիայի հյուսիսում սիրիական բանակի ստորաբաժանումներն իրականացնում են հարձակվողական օպերացիա այդ հատվածում տեղակայված ահաբեկչական խմբավորումների՝ մասնավորապես Իսլամական պետության և Ջաբհաթ ալ Նուսրայի դեմ:
Կառավարական ուժերի գլխավոր նպատակն է վերահսկողության տակ պահել Թուրքիայի հետ սահմանը, որտեղից ծայրահեղականները պարբերաբար ստանում են նյութական, ռազմական օգնություն:
Լուսանկարը` AP
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



