Ինչպես ճիշտ ընտրել կրծկալ. սա աղջիկները պետք է իմանան
ЛАЙФՀետևիր նշված խորհուրդներին, որպեսզի ընդգծես այն, ինչ ունես: Պարտադիր չէ փարթամ կուրծք ունենալ: Ի դեպ, հիշիր, որ արհեստական իմպլանտների օգնությանը, իհարկե, միշտ էլ կարելի է դիմել, բայց ինքդ էլ գիտես, որ քո բնական կուրծքն ավելի գայթակղիչ է:
● Փորձիր կրծկալի «Անժելիկա» ձևը
Ինչպես նշում է cosmo.am-ը, հիմնականում փոքր կրծքերն ավելի մեծ են ներքևի մասում, քան` վերևի: Ներքևի մասն ընդգրկող կրծկալի այս ձևը համաչափ է ցույց տալիս կուրծքը և լրացնում պակասը հենց այն մասում, որտեղ հարկավոր է:
● Ընտրիր սեղմող կրծկալ
Կրծկալի 80%-ն անշարժ է մնում մեջքի հատվածի շնորհիվ և ոչ` ուսակալների, այսինքն`պետք է ընտրել ճիշտ տարբերակ: Գոյություն ունի ընդունված կանոն. կրծկալի մեջքի հատվածի և մարմնիդ միջև պետք է տեղավորվի միայն երկու մատդ:
● Ուշադրություն դարձրու եզրագծերին
Եվս մեկ անգամ ստուգիր և համոզվիր, որ կրծկալի եզրալարը շրջագծում է կրծքերդ և ոչ թե` կտրում: Հակառակ դեպքում ընտրիր մեկ չափս մեծ կրծկալ:
● Նայիր պրոֆիլից
Շրջվիր դեպի հայելին կողքով և ձեռքերդ բարձրացրու գլխից վեր: Եթե կրծկալի մեջքի հատվածը շարժվում է, ուրեմն` մեծ չափս ես ընտրել. այն պետք է հավասարապես գրկի իրանդ:
Կրծկալ ընտրելիս յուրաքանչյուր կին առաջնորդվում է իր մարմնի կազմվածքով և հարմարավետությամբ: Անպայման հաշվի առ նաև հետևյալ կարևոր հանգամանքները, որոնց արժե ուշադրություն դարձնել:
1. Կրծկալ ընտրելիս կարևոր է ճիշտ չափս ընտրել: Պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել, որ կրծկալն ընդգրկի ողջ կրծքավանդակը,- հայտնում է Life.Panorama-ն:
2. Առավել անվտանգ կրծկալները ներսում չպետք է ունենան կար, հակառակ դեպքում պտուկը կարող է վնասվել:
3. Կրծկալ ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ բնական կտորներին:



