Մեղմ եղանակի պատճառով հսկա առնետների քանակը Բրիտանիայում կարող է հասնել 200 միլիոնի
ЛАЙФՏաք ձմեռը կարող է նպաստել Բրիտանիայում հսկայական առնետների քանակության աճին՝ մինչև 200 մլն: Առնետները կարող են բազմանալ ողջ տարի, քանի որ եղանակն այնքան էլ ցուրտ չէ և մեծ քանակությամբ ուտելիք կա: Ներկայիս տաք ձմեռը 160 միլիոնին կավելացնի ևս 40 մլն առնետներ մոտակա ամիսներին:
Ուտելիքի մեծ քանակություն կա նրանց հասանելի, որովհետև Բրիտանիան շաբաթներ շարունակ ձյունով ու սառույցով պատված չի եղել: Վերջին տարիներին առնետների թիվը չափից շատ է ավելացել, քանի որ խանութներում վաճառվող թունանյութերը անարդյունավետ են:
Առնետների մի մասը այնպիսի իմունիտետ է ձևավորել, որ սնվում է թունավոր դեղերով: Ավելի ուժեղ քիմիկատները կարող են ավելի արդյունավետ լինել, բայց դրանց օգտագործումն էլ սահմանափակված է օրենքով: Գիտնականները հսկայական առնետների զարգացումը ուսումնասիրել են 17 երկրամասերում: Փորձարկումը ցույց է տվել, որ մուտացիան, որը թույլ է տալիս նրանց գոյատևել ընդունված թունանյութերի առկայության պայմաններում, 1950-ականներից սկսած առկա է:



